B2B վաճառքի մասնագետ (ներմուծում/արտահանում)
Կավկազ Գլոբալ Իմպորտ ՍՊԸ
Նկարագրություն
Պարտականություններ
- Պոտենցիալ հաճախորդների որոնում (B2B սեգմենտ)
- Սառը և տաք զանգերի իրականացում
- Ընկերության ծառայությունների և ապրանքների ներկայացում
- Առաջարկների ուղարկում և հետադարձ կապի պահպանում
- Նոր պատվիրատուների ներգրավում
-
Գործարքների նախնական բանակցությունների վարում
Պահանջներ
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն բանավոր և գրավոր (պարտադիր)
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվություն և աշխատասիրություն
- Բանակցելու հմտություններ
Հավելյալ նշումներ
«Կավկազ Գլոբալ Իմպորտ» ՍՊԸ փնտրում է ակտիվ, նախաձեռնող և պատասխանատու աշխատակցի՝ վաճառքի մենեջերի հաստիքի համար։
Մեր ընկերությունը զբաղվում է տարբեր տեսակի ապրանքների և արդյունաբերական սարքավորումների մատակարարմամբ՝ կազմակերպելով գնումներ արտասահմանյան մատակարարներից և ապրանքների ներմուծում։
Աշխատանքային պարտականություններն են՝
Շուկայում նոր պոտենցիալ հաճախորդների և գործընկեր ընկերությունների ինքնուրույն որոնում։
Արտադրական և արդյունաբերական ընկերությունների բացահայտում, որոնք ունեն ապրանքների, պահեստամասերի կամ սարքավորումների ձեռքբերման կարիք։
Պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում՝ հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների և հաղորդակցության այլ միջոցներով։
Հաճախորդների կարիքների ուսումնասիրություն և համապատասխան առաջարկների ներկայացում։
Գործարար բանակցությունների վարում և պատվերների ներգրավում։
Գործող հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում և երկարաժամկետ համագործակցության զարգացում։