B2B մասնագետ
Vip TRavel LLC
Նկարագրություն
VIP Travel-ը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և արդյունքամետ կորպորատիվ վաճառքի մասնագետ, ով կզբաղվի ընկերության ծառայությունների ներկայացմամբ և կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության զարգացմամբ։
Պարտականություններ
- Նոր կորպորատիվ հաճախորդների որոնում և ներգրավում
- Ընկերությունների հետ կապի հաստատում, հանդիպումների կազմակերպում և բանակցությունների վարում
- VIP Company-ի ծառայությունների և կորպորատիվ առաջարկների ներկայացում
- Հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան անհատական առաջարկների մշակում
- Կոմերցիոն առաջարկների պատրաստում և ներկայացում
- Գործարքների ամբողջական վաճառքի գործընթացի վարում՝ առաջին կապից մինչև պայմանագրի կնքում
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է՝ B2B / կորպորատիվ վաճառքներում
- Բանակցություններ վարելու և ծառայություններ ներկայացնելու զարգացած հմտություններ
- Նոր հաճախորդների հետ ինքնուրույն կապ հաստատելու և համագործակցություն զարգացնելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն նշված էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով «Կորպորատիվ վաճառքի մասնագետ» հաստիքի անվանումը։
✈️ VIP Travel-ը կայուն և դինամիկ զարգացող տուրիստական ընկերություն է, որը շուկայում ունի ավելի քան 18 տարվա հաջող փորձ։
🌍 Ընկերությունը մասնագիտացած է ավիատոմսերի վաճառքի ոլորտում՝ բոլոր ուղղություններով, իրականացնում է տուր փաթեթների կազմակերպում և վաճառք աշխարհի տարբեր երկրներ, ինչպես նաև տրամադրում է վիզային համապարփակ աջակցություն։
🚢 VIP Travel-ը հանդիսանում է MSC Cruises-ի Ոսկե գործընկերը Հայաստանում, ինչը վկայում է ընկերության բարձր վստահելիության, միջազգային ճանաչման և բարձրակարգ սպասարկման մասին։
🤝 Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ սպասարկումը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը։ Մեր թիմը գործում է աջակցող և զարգացող միջավայրում, որտեղ խրախուսվում է նախաձեռնողականությունը և մասնագիտական աճը։
🕒 VIP Travel-ը իր հաճախորդներին տրամադրում է 24/7 աջակցություն՝ ապահովելով վստահություն և հոգատարություն ճանապարհորդության յուրաքանչյուր փուլում։