
B2B manager
Eldorado Armenia
Նկարագրություն
«Էլդորադո»-ն աշխատանքի է հրավիրում B2B manager-ների, ովքեր միանալով Ընկերության արհեստավարժ թիմին կապահովեն Ընկերության ընդլայնումը տեղի և միջազգային շուկայում։
Պարտականություններ
- Ուսումնասիրել տեղի և միջազգային շուկայի պահանջարկը առանձին ապրանքատեսակների մասով՝ վերլուծելով զարգացման և ընդլայնման հնարավորությունները։
- Բացահայտել պահանջվող ապրանքների ձեռքբերման հնարավոր աղբյուրները։
- Ապահովել արդյունավետ բանակցություններ պոտենցիալ մատակարարների և գնորդների հետ։
- Կառուցել կայուն գործընկերային հարաբերություններ մատակարարների և գնորդների հետ՝ նպատակ ունենալով ապահովել վաճառքի կայուն աճը։
- Ապահովել Գործընկերների հետ գործարքների փաստաթղթավորումը՝ համագործակցելով Ընկերության թիմի համապատասխան մասնագետների հետ։
- Վարել համապատասխան հաշվետվություններ բանակցությունների, գնումների և վաճառքների մասով՝ ապրանքատեսակների, գների, ծավալների և այլ առնչվող լիարժեք տեղեկատվությամբ։
- Ուսումնասիրել և Ընկերության ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ առկա խնդիրների/գործընկերների բողոքների, դրանց հետ կապված ռիսկերի և հնարավոր լուծումների մասով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ գնումների և վաճառքի ոլորտում
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Փաստաթղթերի հետ համակարգված աշխատելու ունակություն
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ, արագ կողմնորոշվելու ունակություն
- Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում։
Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4
Աշխատանքային օրեր ՝ 5,5 օրյա աշխատանքային գրաֆիկ, (շաբաթ օրը մինչև 15։00)։
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2