Այգեգործական աշխատանքների պատասխանատու
Defanse Housing Invest
Նկարագրություն
<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում դենդրոլոգի:
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ծառատեսակների, թփերի, ծաղկանոցների խնամք,
- Իրականացնել ծառերի էտման և ձևավորման աշխատանքներ,
- Ըստ անհրաժեշտության ձեռնարկել ծառերի, թփերի բուժման միջոցառումներ,
- Իրագործել ծառերի տնկման կամ վերատնկման աշխատանքներ,
- Ապահովել կանաչապատ գոտիների ստեղծման, ոռոգման և խնամքի աշխատանքներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մասնագիտական աշխատանքային փորձ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ժամկետները պահպանելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական (CV)։
Ամենախոշոր Կառուցապատողը Հայաստանում
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ ստեղծվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը։
140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։
Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը՝ Իտալիայից բերված ծառատեսակներով, ինչպես նաև թվով 5 շատրվանային կոմպլեքսներ:
Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ: