Ավտոշարասյան պատասխանատուի օգնական
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավտոշարասյան պատասխանատուի օգնականի։
Պարտականություններ
- Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների երթուղիների և ժամանակացույցերի կազմման և կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ համակարգման գործառույթներում,
- Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների օրինական և անվտանգ տեղաշարժի համար ուղեկցող փաստաթղթերի կազմման և ձևակերպման (ավտոմատյաններ, ընդունման վկայականներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր) գործառույթներում,
- Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, փաստաթղթերի, լիցենզիաների և անսարքությունների վերաբերյալ հաշվառման վարման գործառույթներում,
- Վերահսկել տրանսպորտային միջոցների փաստաթղթերի (երթուղային թերթիկներ, ԱՊՊԱ, Տեխզննություն և այլն) պատշաճ վիճակը,
- Օգնել ավտոշարասյան պատասխանատուին ավտոշարասյան շահագործման, ծախսերի և տեխնիկական վիճակի մասին հաշվետվությունների մշակման գործառույթներում,
- Ավտոշարասյան պատասխանատուի կողմից հաստիքից բխող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- MS EXCEL (պարտադիր) և ՀԾ ծրագրերի լավ իմացություն և նշված ծրագրերով աշխատելու փորձ,
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Բարձրագույն կրթությունը տեխնիկական կամ հաշվապահության ոլորտում կդիտարկվի որպես առավելություն,
- Կդիտարկվեն նաև հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00-ն, շաբաթ՝ ժամը 9:00-ից մինչև 15:00-ն:
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։