Get our free app. It won't take up space on your device

Ավտոշարասյան պատասխանատու

ECO BUILDING LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Logistics, Transportation, Architecture, Construction
Deadline:
8/1/2026

Նկարագրություն

Շինարարական ոլորտում գործունեություն իրականացնող «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊ Ընկերությունը հրավիրում է համալրելու Ավտոշարասյան պատասխանատուի թափուր հաստիքը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության ավտոշարասյան ամենօրյա աշխատանքը։
  • Ապահովել տրանսպորտային միջոցների արդյունավետ և նպատակային շահագործումը։
  • Կազմել վարորդների և տեխնիկայի աշխատանքի գրաֆիկները։
  • Համակարգել շինհրապարակների տրանսպորտային սպասարկումը։
  • Վերահսկել GPS համակարգերի, վառելիքի ծախսի և մեքենաների շահագործման տվյալները։
  • Հետևել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և պարտադիր տեխնիկական զննության ժամկետներին։
  • Կազմակերպել մեքենաների ապահովագրության և հաշվառման գործընթացները։
  • Վերահսկել վարորդների աշխատանքային կարգապահությունը և ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը։
  • Համագործակցել մեխանիկական ծառայության, պահեստի, գնումների և շինհրապարակների ղեկավարների հետ։
  • Պատրաստել հաշվետվություններ ավտոպարկի շահագործման, վառելիքի սպառման և ծախսերի վերաբերյալ։
  • Իրականացնել միջոցառումներ՝ ավտոշարասյան աշխատանքի արդյունավետության և ծախսերի օպտիմալացման ուղղությամբ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (տրանսպորտի կազմակերպում, ճարտարագիտություն, լոգիստիկա կամ հարակից ոլորտ)։
  • Ավտոշարասյան, տրանսպորտի կամ լոգիստիկայի կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
  • Տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման սկզբունքների իմացություն։
  • ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների և տրանսպորտի շահագործման պահանջների իմացություն։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • GPS մոնիթորինգի և ավտոպարկի կառավարման համակարգերի հետ աշխատանքի փորձը պարտադիր է։

Անհրաժեշտ հմտություններ

  • Կազմակերպչական և ղեկավարական հմտություններ։
  • Արագ որոշումներ կայացնելու կարողություն։
  • Պլանավորման և համակարգման ունակություն։
  • Վերլուծական մտածողություն։
  • Բարձր պատասխանատվություն և կարգապահություն։
  • Թիմի կառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
  • Սթրեսակայունություն և բազմախնդիր միջավայրում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից մինչև շաբաթ, ժամը 09։00-ից 18։00-ն։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Benefits
Business trips
Business trips
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media