Ավտոէլեկտրիկ
Auto Gallery
Նկարագրություն
Միացե՛ք մեր կայուն աճող թիմին․ մենք փնտրում ենք ավտոմոբիլային էլեկտրոնիկայի և համակարգերի փորձառու մասնագետների, ովքեր տիրապետում են էլեկտրոնային բլոկների ու միկրոսխեմաների վերանորոգմանը, կառավարման համակարգերի ծրագրավորմանը, ախտորոշման ծրագրերի կիրառմանը և տվյալների վերլուծությանը։ Մեզ հետ Դուք կաշխատեք նորագույն սարքավորումներով և կդառնաք պրոֆեսիոնալ թիմի կարևոր անդամ ավտոմոբիլային ոլորտում
Պարտականություններ
- Ավտոմեքենաների և համապատասխան էլեկտրոնիկայի ախտորոշում և վերլուծություն,
- Էլեկտրական սարքավորումների և համակարգերի վերանորոգում և սպասարկում,
- Էլեկտրոնային բլոկների և բաղադրիչների խափանումների հայտնաբերում և վերականգնում,
- Տեխնիկական խնդիրների վերլուծություն և արդյունավետ լուծումների առաջարկում
Պահանջներ
-
Առնվազն 3 տարվա փորձ ավտոսպասարկման կամ ավտոէլեկտրիկի կամ հարակից ոլորտում,
-
Լիարժեք տեխնիկական գիտելիքներ ավտոմեքենաների էլեկտրական և էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ,
-
Թիմում աշխատելու հմտություն և պատասխանատվության զգացում։
Ներկայացնելով նոր սերնդի էլեկտրական մեքենաներ ու տեխնոլոգիաներ՝ Auto Gallery-ն հանդիսանում է IM Motors, SAIC Maxus, CATL և SCANIA ապրանքանիշերի բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։