Ավտոաշտարակի վարորդ
Ucom
Աշխատանքի նկարագրություն
Ucom ընկերությանն անհրաժեշտ է ավտոաշտարակի վարորդ
Աշխատանքի պարտականություններ
- Վարել տրանսպորտային միջոցը,
- Ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի վերաբերյալ,
- Շահագործել տրանսպորտային միջոցը խնամքով,
- Ապահովել տրանսպորտային միջոցի անվտանգ աշխատանքը՝ խնդիրների դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարին։
Պահանջվող որակավարումներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Տրանսպորտային միջոց վարելու նվազագույնը 5 տարվա փորձ
- Ցանկալի է ավտոաշտարակի վարման փորձ
- Վարորդական իրավունք BC, D
- Պարտաճանաչություն
- Թիմայնություն
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։