Get our free app. It won't take up space on your device

Ավագ վաճառքի մենեջերներ (աշխատանքային փորձով)

NOUT.AM LLC

Location: Yerevan
Salary:
Monthly 270,000-850,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
8/26/2026

Նկարագրություն

NOUT.AM-ը շտապ մեծացնում է վաճառքների բաժնի բոլոր թիմերը,
եթե փորձառու եք, միացեք ավագ թիմին։

փնտրում ենք Ավագ վաճառքի մասնագետների, ովքեր զբաղվում են ապրանքների վերաբերյալ խորհրդատվությամբ, գնորդների գործարքները հաստատելով և գոհունակությունն ապահովելով։
Կախված Ձեր փորձից՝ կարող ենք առաջարկել կորպորատիվ գնորդների և մանրածախ վաճառքների տեսակի ավագ մենեջերի աշխատատեղեր (հաստիքներ)։

  • Ավագ մասնագետներ, որոնք գործարքներ են կնքում և վաճառք ապահովում տաք գնորդների հետ
  • Ավագ մասնագետներ, որոնք զբաղվում են կորպորատիվ գնորդների ներգրավմամբ և առկա գնորդների գործարքների սպասարկմամբ


Վաճառքի ավագ մենեջերները ստանում են և՛ ֆիքսված աշխատավարձ և՛ բոնուսներ: Բոնուսները հաշվարկվում են և վճարվում են ամեն ամիս, ներառվում են արձակուրդային հաշվարկների մեջ նույնպես ամբողջությամբ (օր․ եթե Ձեր միջին վաստակած ամսական ֆիքսված+բոնուսը եղել է 650,000դր․ ապա արձակուրդ գնալիս արձակուրդայինի հաշվարկը ներառում է բոնուսը ըստ օրերի քանակի, հաշվարկները վարվում են ավտոմատացված, թափանցիկ սեփական CRM ծրագրի մեջ, որտեղ դուք օրական տեսնում եք ամեն գործարքից ձևավորվող բոնուսները)

Պարտականություններ

  • Պոտենցիալ տաք գնորդներին ներկայացնել ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կազմակերպությունում գործող մեթոդների, հետևել գործարքներին, գնորդին ցուցաբերել լավ վերաբերմունք և անհատական մոտեցում
  • Աշխատել Online և Offline տիրույթում գնորդներին ապահովելով առավելագույն լավ առաջարկները (Ավագ մենեջերի գերծանրաբեռնվածության դեպքում նրան կցվում է մշտական կոորդինատոր (օգնական), ընթացիկ պրոցեսները մասշտաբավորելու համար)

Պահանջներ

  • Կարճ փորձաշրջան անցնելու պատրաստակամություն
  • Բարձրագույն կրթություն կամ տեխնիկում, առավելագույն կիրթ խոսք և բանակցային հմտություններ
  • Ընդհանուր աշխատանքային փորձը ցանկալի է 2 տարի և ավելի,
  • Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու և նոր հմտություններ ձեռք բերում վստահ ցանկություն
  • MS Office և ծրագրերի իմացությունը պարտադիր է,
  • Աշխույժություն և էներգետիկություն՝ օրվա ընթացքում 25-30-ից ավելի հաճախորդների հետ ուղիղ հաղորդակցվելու համար
  • Պատասխանատվություն և հետևողականության զգացողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ 11։00-20։00։
Գլխամասի հասցեն՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․

Company օverview
address
Address
Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 60 707777

NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարյերան զարգացնելու ընթացքում

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media