Ավագ մատուցող
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունը իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար փնտրում է ավագ մատուցողի:
Եթե սիրում ես շփումը մարդկանց հետ, կարևորում ես թիմային աշխատանքը, կազմակերպված ես և բարձ կատարողականություն ունես, ապա սա հենց քո հնարավորությունն է միանալու մեր թիմին:
Պարտականություններ
Հյուրերի սպասարկման կազմակերպում
- Ապահովել հյուրերի բարձրակարգ, արագ և բարեհամբույր սպասարկումը։
- Վերահսկել պատվերների ճիշտ ընդունումը, փոխանցումը և մատուցումը։
- Հետևել հյուրերի հատուկ ցանկություններին և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել խնդիրներին։
Մատուցողների աշխատանքի համակարգում
- Կազմակերպել մատուցողների աշխատանքը հերթափոխի ընթացքում։
- Բաշխել սրահի սեղաններն ու աշխատանքային գոտիները։
- Հետևել, որ յուրաքանչյուր աշխատակից կատարի իր պարտականությունները սահմանված չափանիշներով։
- Օգնել նոր աշխատակիցների ադապտացմանն ու աշխատանքային գործընթացների յուրացմանը։
Սպասարկման որակի վերահսկում
- Վերահսկել սպասարկման ստանդարտների պահպանումը։
- Հետևել սրահի, սեղանների և սպասարկման գոտիների մաքրությանը և պատշաճ տեսքին։
- Վերահսկել աշխատանքային պարագաների և այլ անհրաժեշտ պարագաների առկայությունը ու դրանց շահագործումը։
- Անհրաժեշտության դեպքում անմիջապես շտկել սպասարկման ընթացքում առաջացած թերությունները։
Խոհանոցի և բարի հետ համագործակցություն
- Համակարգել մատուցողների, խոհանոցի և բարի միջև աշխատանքը։
- Հետևել պատվերների ժամանակին և ճիշտ դուրսբերմանը։
- Խնդիրների կամ ուշացումների դեպքում արագ կապ հաստատել համապատասխան բաժնի պատասխանատուի հետ։
- Տեղեկացված լինել օրվա հատուկ առաջարկների, առկա և ժամանակավորապես բացակայող ապրանքների մասին։
Բողոքների և կոնֆլիկտային իրավիճակների կառավարում
- Լսել ու քաղաքավարի արձագանքել հյուրերի դժգոհություններին։
- Հնարավորության սահմաններում ինքնուրույն լուծել սպասարկման հետ կապված խնդիրները։
- Հետևել, որպեսզի խնդրի լուծումից հետո հյուրի սպասարկումը շարունակվի պատշաճ մակարդակով։
Հերթափոխի կազմակերպում
- Հերթափոխը սկսել՝ ստուգելով սրահի պատրաստվածությունը։
- Հերթափոխի ընթացքում վերահսկել աշխատանքային կարգապահությունը։
- Հերթափոխի ավարտին ստուգել սրահի և աշխատանքային գոտիների պատշաճ վիճակը։
- Հաջորդ հերթափոխին փոխանցել կարևոր տեղեկությունները և չավարտված հարցերը։
Վաճառքների և հաշվարկների վերահսկում
- Հետևել վաճառակետի պատվերների նախնական գրանցմանը, դրանց պատշաճ ստացմանն ու դասավորվածությանը:
- Խթանել լրացուցիչ վաճառքը՝ պահպանելով հյուրի նկատմամբ ճիշտ սպասարկման մոտեցումը։
- Տեղեկացնել հյուրերին համապատասխան լրացուցիչ առաջարկների մասին։
- Անհրաժեշտության դեպքում վերահսկել հաշվի ներկայացման և վճարման գործընթացը։
- Հետևել POS համակարգում պատվերների ճիշտ ձևակերպմանը՝ ըստ ընկերության ընթացակարգերի։
- Դրամարկղի փակումը և օրվա հասույթի տեղափոխման կազմակերպումը ինկասացիայի միջոցով:
Ապրանքների և գույքի նկատմամբ պատասխանատվություն
- Հետևել սպասքի և սրահի գույքի ճիշտ օգտագործմանը։
- Հայտնաբերելու դեպքում տեղեկացնել վնասված կամ պակասող գույքի մասին։
- Վերահսկել աշխատանքային պարագաների բավարար քանակությունը հերթափոխի ընթացքում։
- Անվտանգության և հիգիենայի կանոնների պահպանում
Մենեջերի աջակցություն
- Աջակցել սրահի մենեջերին առօրյա աշխատանքների կազմակերպման հարցում։
- Մենեջերի բացակայության դեպքում, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, համակարգել սրահի աշխատանքը։
- Ներկայացնել առաջարկներ սպասարկման որակի և աշխատանքային գործընթացների բարելավման վերաբերյալ։
Պահանջներ
- 2-3 տարվա մատուցողի փորձ,
- Մենեջերի կամ ավագ մատուցողի փորձը ցանկալի է,
- Աշխատանքների արդյունավետ կազմակերպման հմտություններ,
- Բարձր հաղորդակցման և միջանձնային հարաբերություններ կառուցելու կարողություն,
- Արագ որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը պարտադիր է,
- Նախաձեռնողականություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 - օրյա աշխատանքային գրաֆիկ։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00։
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։