Get our free app. It won't take up space on your device

ԱՎԱԳ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ / БАЗИС-Мебельщик

SHKAFF furniture

Location: Ararat
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations
Deadline:
9/14/2026

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ԱՎԱԳ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻ/ БАЗИС-Мебельщик

  • Միացի՛ր մեր թիմին՝ որպեսզի ՔՈ ԹԻՄԻ ՀԵՏ միասին ատեղծենք էլ ավելի որակյալ, ֆունկցիոնալ և էսթետիկ կահույք։

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ եթե դու հմուտ տիրապետում ես БАЗИС-Мебельщик ծրագրին, ապա ժամանակն է գալ և սկսել աշխատանքը հենց քո թիմի հետ։

Կառավարչական և կազմակերպչական պարտականություններ.

  • Աշխատանքի բաշխում: Կոնստրուկտորական թիմի միջև պատվերների և նախագծերի օպտիմալ բաշխում՝ ըստ բարդության և ծանրաբեռնվածության:
  • Ժամկետների վերահսկողություն: Նախագծման սահմանված ժամկետների (Deadlines) պահպանման մոնիտորինգ:
  • Որակի ստուգում (Code Review): Ենթակաների պատրաստած 3D մոդելների, գծագրերի, նյութերի հաշվարկների և CNC (ԹԾՀ) ֆայլերի վերջնական ստուգում ու հաստատում (արտադրական սխալները բացառելու համար):
  • Ստանդարտացում: Ընկերության համար БАЗИС-ում միասնական տեխնոլոգիական չափանիշների, կառուցվածքային հանգույցների և մոդելավորման կանոնների (նախագծման ստանդարտների) սահմանում:
  • Բազաների զարգացում: ԲԱԶԻՍ-ի նյութերի, կցամասերի (ֆուրնիտուրայի) և կտրվածքների ընդհանուր բազայի կենտրոնացված թարմացում, խմբագրում և կառավարում:
  • Ուսուցում և ադապտացիա: Նոր աշխատակիցների ընդունում, նրանց ադապտացիայի և БАЗИС ծրագրով աշխատանքի արդյունավետության բարձրացման ապահովում:

Տեխնիկական և արտադրական պարտականություններ.

  • Բարդ նախագծերի կառավարում: Ստանդարտ, ոչ ստանդարտ կամ խոշոր նախագծերի մոդելավորում և կոնստրուկտավորում թիմի հետ միասին :
  • Ինտեգրացիա արտադրության հետ: Արտադրամասի և հաստոցների (CNC) հետ տվյալների անխափան փոխանցման ապահովում (БАЗИС-ЧПУ մոդուլի միջոցով):
  • Համագործակցություն: Սերտ աշխատանք դիզայներների, վաճառքի բաժնի և արտադրության պետի և կորպուսային կահույքի արտադրության պատասխանատուի հետ՝ տեխնիկական առաջադրանքների հստակեցման համար:
  • Խնդիրների լուծում: Արտադրությունում կամ տեղադրման (մոնտաժի) ժամանակ առաջացած կոնստրուկտիվ խնդիրների արագ օպերատիվ լուծում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն դիզայնի, մոդելավորման կամ հարակից ոլորտներում,
  • БАЗИС-Мебельщик ծրագրերի իմացությունը պարտադիր է,
  • Կահույքի արտադրությունում աշխատանքային փորձով,
  • Թիմի ներսում արդյունավետ համագործակցության կարողություն,
  • Պարտաճանաչություն, նորարարական և տեխնիկական մտածողություն,
  • Ուշադրություն դետալների նկատմամբ,
  • Խնդիրների լուծման կարողություն,
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք՝ Ֆիքսված աշխատավարձ + յուրաքանչյուր ք/մ-ից ՀՀ դրամ,
  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, ժամերը՝ 09։30-19։00,
  • Հասցե՝ Արարատի մարզ, գ․ Ղուկասավան
  • Դիմեք մեզ՝ զանգահարելով + 374 77 213051 հեռախոսահամարին։

Company օverview
address
Address
Արարատի մարզ գյուղ Ղուկասավան
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 77 213051

SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։

See more
Benefits
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media