Ավագ իրավաբան
Wise LLC
Գործատու կազմակերպություն՝ WISE LAW FIRM, որը հանդիսանում է փաստաբանական գրասենյակ. Գրասենյակը մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի ոլորտում։
Աշխատանքի ժամանակաշրջանը՝ մինչև երեք ամիս փորձաշրջան, աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ անորոշ:
Պահանջվող աշխատանքային փորձ՝ առնվազն երկու տարի կորպորատիվ իրավունքի ոլորտում։
Պահանջվող որակավորումը և հմտությունները`
1. Իրավունքի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան (իրավունքի մագիստրոսի կամ գիտությունների թեկնածուի աստիճանները կդիտվեն որպես առավելություն)․
2. Կորպորատիվ իրավունքի իմացություն (պայմանագրային իրավահարաբերություններ, իրավաբանական անձանց հետ կապված հարցեր, աշխատանքային իրավահարաբերություններ և այլն)․
4. Համակարգչային ծրագրերի լավ իմացություն` MS Office (այդ թվում` MS Excel), հայերեն և օտարալեզու իրավական աղբյուրներ, համացանց, էլեկտրոնային նամակագրություն և այլն․
5. Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրականությունից և այլ աղբյուրներից ազատ օգտվելու հմտություններ, ազատ փաստաթղթերի կազմում, նշված լեզուներով ազատ շփում և աշխատելու հմտություններ, իրավաբանական տեքստերի թարգմանություններ)․
6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ, թիմային աշխատանք.
7. Փաստաբանական գործունեության արտոնագիրը կհամարվի առավելություն:
Աշխատանքային գործառություները և պարտականությունները (հիմնական)`
1. Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (բանավոր և գրավոր)․
2. Իրավաբանական աուդիտ և իրավական հետազոտություններ․
3. Պայմանագրերի կազմում․
4. Բանակցությունների վարում․
5. Կազմակերպությունների գրանցում և վերակազմակերպում․
6․ Մտավոր սեփականության հետ կապված հարցեր․
7․ Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում.
8. Այլ աշխատանքային պարտականությունների կատարում
Դիմելու կարգը` շահագրգիռ անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը էլեկտրոնային փոստին:
Ընկերությունը կապ կհաստատի միայն այն հավակնորդների հետ, ում հետ որոշվել է անցկացնել հարցազրույց: