Ավագ հրուշակագործ
Holiday Inn Express Yerevan
Նկարագրություն
Holiday Inn Express Yerevan հյուրանոցը համալրելով իր թիմը աշխատանքի է հրավիրում՝ ավագ հրուշակագործի։
Պարտականություններ
-
Պատրաստել և գեղագիտական ձևավորել աղանդերներն ու թխվածքները՝ պահպանելով հյուրանոցի որակի չափանիշները։
-
Ապահովել արտադրանքի որակը, թարմությունն ու պատրաստման ժամանակին իրականացումը։
-
Առաջարկել նոր, սեզոնային և ստեղծարար աղանդերի գաղափարներ։
-
Կազմել անհրաժեշտ հումքի և մթերքների գնումների հայտեր։
-
Հետևել սարքավորումների ճիշտ օգտագործմանն ու պահպանմանը։
-
Պահպանել սննդի անվտանգության, մաքրության և հիգիենայի պահանջները։
Պահանջներ
-
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հրուշակագործության կամ թխվածքների արտադրության ոլորտում։
-
Թխվածքների, խմորեղենի և աղանդերի պատրաստման տեխնոլոգիաների խորացված իմացություն։
-
Ստեղծարար մոտեցում և զարգացած գեղագիտական ճաշակ։
-
Արտադրական գործընթացները սահմանված ժամկետներում և բարձր որակով կազմակերպելու կարողություն։
-
Արագ տեմպով աշխատելու և միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու կարողություն։
-
Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
-
Թիմում արդյունավետ աշխատելու և գործընկերներին աջակցելու կարողություն։
-
Նախաձեռնողականություն և նոր գաղափարներ առաջարկելու պատրաստակամություն։
-
Կոկիկ, բարեհամբույր և պրոֆեսիոնալ հաղորդակցման հմտություններ։
-
Սննդի անվտանգության, հիգիենայի և աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման բարձր գիտակցում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը շաբաթական 5 օր, 8 ժամյա գրաֆիկ՝ 09:00-18:00
«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի այգու հարևանությամբ։ Հյուրանոցում առկա է 130 սենյակ, Express Café and Bar, ինչպես նաև ժամանակակից և ճիշտ կահավորված հանդիպումների սրահ։