Ավագ հաշվապահ
Նորիկ Հակոբջանյան և որդիներ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում կառավարչական հաշվառման գծով ավագ հաշվապահի ՝ թիմին միանալու համար: Աշխատավարձը բարձր, մրցակցային։
Պարտականություններ
- Ստացված ապրանքների ինքնարժեքի հաշվարկ և մուտքագրում ՀԾ-առևտուր և ՀԾ-հաշվապահ ծրագրեր, հավելյալ ծախսերի ձևակերպումներ;
- Ապրանքների մնացորդների վերաբերյալ ամենօրյա տեղեկատվության տրամադրում;
- Հետևել գործընկերների շարժին և մնացորդներին;
- Կազմակերպել առևտրային ծրագրով աշխատանքը, հետևել փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ձևակերպմանը;
- Կազմակերպել ամբողջ համակարգի հաշվետարների աշխատանքը, պարբերաբար ստուգել կատարած աշխատանքը, ապահովել նրանց հնարավորինս մասնագիտական և տեխնիկական խորհրդատվությամբ և աջակցությամբ;
- Առևտրային ծրագրում ձևակերպել ընթացիկ և տարեկան գույքագրումների արդյունքները, կատարել նյութական պատասխանատու անձանց հետ թվերի ճշտում, վերլուծություն, կազմել տարեկան գույքագրման ցուցակները, հաստատել, վերլուծել շեղումների պատճառները;
- Գլխավոր հաշվապահի և տնօրենների հանձնարարությամբ տարբեր հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում;
- ՀԾ-առևտրի հավաստիության ամսաթվի տեղափոխություն` հեռահար կամ, խանութների աշխատանքի ավարտից հետո, գրասենյակում;
- ՀԾ-առևտրում ստեղծել ապրանքների և գործընկերների կոդեր, բացել նոր անվանումներ, ստեղծել կոմպլեկտավորումներ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ առնվազն 5 տարվա;
- ՀԾ առևտուր, ՀԾ հաշվապահ ծրագրերի գերազանց իմացություն;
- MS EXCEL -ի լավ իմացություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Սթրեսակայուն;
- ժամանակի կառավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` 6-օրյա։ Երկուշաբթի - ուրբաթ օրերը 09:00-18:30, շաբաթ օրերը՝ 09:00-15:00։ Ամսվա մեջ 2 շաբաթ օրը հանգիստ։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով։