Ավագ հաշվապահ (Ետմ ներմուծում և շրջանառության հարկի մասնագետ)
Real Hashvapah
Նկարագրություն
<<Ռեալ Հաշվապահ>> կենտրոնն աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահ Ետմ ներմուծումների, շրջանառության հարկի, եկամտային հարկի հաշվետվությունների և վիճակագրական հաշվետվությունների գծով մասնագետ հաշվապահի:
Աշխատանքային փորձ մինիմում 2+ տարի և պարտադիր իմացություն ֊ ԵՏՄ ներմուծումների, շրջանառության հարկի, եկամտային հարկի հաշվետվությունների և վիճակագրական հաշվետվությունների մասով, հարկային օրենսդրության իմացություն։
Պարտականություններ
- Կատարել հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ` կազմել ներկայացնել ԵՏՄ ներմուծումներ, շրջանառության հարկի հաշվետվություններ, վիճակագրական հաշվետվությունների ներկայացում,
- Համակարգչային գիտելիքներ` Word, Excel, invoicing ծրագրերի իմացություն,
- Հայերեն, գրագետ գրելու և խոսելու ունակություն,
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-շաբաթ՝ 09։00֊18։30։
Աշխատավարձ՝ ամսական սկսած 250,000֏ + 6 ամիսը մեկ +10.000֏ ավելացում։
Հասցե՝ Երևան, Գրիբոյեդով 60/4։
Համապատասխան անձինք կարող են ուղարկել հայերեն ինքնակեսագրական (CV) նկարով։
Մաքուր մեկնարկային աշախատավարձը՝ 250.000դր 6 ամիսը մեկ 10.000֏ աճի գրաֆիկով։
Տարեկան օրինական գրանցված վճարովի 24 աշխատանքային օր արձակուրդ։
Սնունդը, ընդմիջումը ամբողջությամբ անվճար է գրասենյակի անձնակազմի համար։