Get our free app. It won't take up space on your device

Ավագ հաշվապահ

A.M.P GROUP

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
9/17/2026

Նկարագրություն

A.M.P. ընկերությունը փնտրում է Ավագ հաշվապահի, ով կմիանա մեր ֆինանսական թիմին և պատասխանատու կլինի ընկերության հաշվապահական հաշվառման, հարկային և ֆինանսական գործառնությունների պատշաճ կազմակերպման համար։

«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox, ECCO, Clarks և Timberland հայտնի բրենդները Հայաստանում։ 2021 թվականին ստեղծվել է նաև Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ բրենդների կոշիկներ։

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման ամբողջական վարում,
  • Հաշվապահական և հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում, ստուգում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Բանկային և դրամարկղային գործառնությունների ձևակերպում,
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում և ստացված հաշիվների հաշվառում,
  • Աշխատավարձի հաշվարկի, վճարման և համապատասխան փաստաթղթերի կազմում,
    Ապրանքանյութական արժեքների և ապրանքային մնացորդների հաշվառում,
  • Պարտավորությունների և փոխհաշվարկների վերահսկում,
    Ծրագրային բազաներում հաշվապահական գործառնությունների մուտքագրում և վերահսկում,
  • Վիճակագրական և այլ պարտադիր հաշվետվությունների կազմում,
    Հաշվապահական տվյալների ճշտության և ամբողջականության վերահսկում,
  • Անհրաժեշտության դեպքում հաշվապահական գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահական, ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
  • Ավագ հաշվապահի կամ համապատասխան պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման օրենսդրության լավ իմացություն,
  • ՀԾ հաշվապահական ծրագրի լավ իմացություն,
  • MS Office, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն,
  • Հաշվետվությունների պատրաստման և ներկայացման փորձ,
  • Թվերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն և վերլուծական մտածողություն,
  • Վերջնաժամկետները պահպանելու և աշխատանքը ճիշտ պլանավորելու ունակություն,
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու և գործընկերների հետ ճիշտ հաղորդակցվելու ունակություն,
  • Ճշտապահություն, պատասխանատվություն, ազնվություն և ոչ կոնֆլիկտային բնավորություն,

Company օverview
address
Number of employees
51-150
Phone
Phone
044777004

«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox և ECCO հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ Pepe Jeans, Rieker, Diadora, Vagabond, Lotto բրենդների կոշիկների տեսականին։ Ընկերության առաջընթացի գրավականը նվիրված աշխատակիցներ են և մենք մշտապես ընդլայնվելով փնտրում ենք նոր տաղանդներ՝ մեզ միանալու և միասին զարգանալու համար։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media