Ավագ հաշվապահ
MegaFood LLC
Նկարագրություն
«Գալաքսի» Ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգա Ֆուդ» Ընկերությունը հրավիրում է աշխատանքի բարձր պատասխանատվությամբ, վերլուծական մտածողությամբ և համապատասխան որակավորում ունեցող Ավագ հաշվապահի։
Պարտականություններ
- Փաստաթղթաշրջանառության կառավարում․ Հաշվապահական սկզբնական փաստաթղթերի պատշաճ կազմում, ընթացիկ փաստաթղթաշրջանառության վարում և սահմանված կարգով վերահսկողության իրականացում,
- Աշխատավարձի հաշվարկ․ Աշխատակիցների աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկում, համապատասխան հաշվարկային ու վճարային փաստաթղթերի կազմում և վճարումների ժամանակին կատարում,
- Բանկային գործառնություններ․ Բանկային փոխանցումների և այլ դրամական միջոցների շարժի ճշգրիտ ու ժամանակին իրականացում,
- Պարտավորությունների հաշվառում․ Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ընթացիկ հաշվառում, մոնիթորինգ և վերլուծություն,
- Փոխադարձ հաշվարկներ․ Ներքին և արտաքին գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների պարբերական իրականացում և ակտերի կազմում,
- Տվյալների ամփոփում․ Հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփում, հաշվապահական ծրագրային բազայում տեղեկատվության ամբողջականության, արժանահավատության և ճշգրտության ապահովում,
- Այլ պարտականություններ․ Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված՝ աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Առնվազն 1-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահի, ավագ հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի հաստիքներում,
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն,
- 1C (ERP) և ՀԾ (Հայկական Ծրագրեր) համակարգերի պրոֆեսիոնալ տիրապետում,
- MS Excel-ի լավ իմացություն,
- Օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) իմացությունը կդիտվի որպես առավելություն:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում: