Ավագ հաշվապահ
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող Paul Armenia ընկերությունը աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի ՝ իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար:
Պարտականություններ
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման ամբողջական վարում,
- Հարկային, վիճակագրական և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- Աշխատավարձերի հաշվարկում և ձևակերպում,
- Ֆինանսական ցուցանիշների վերլուծությունների իրականացում,
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (հաշվապահություն, ֆինանսներ, տնտեսագիտություն)
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն
- ՀԾ(AS-Accountant 7) հաշվապահական ծրագրի իմացություն, Iiko իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS Excel-ի լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն և մանրուքներին ուշադրություն
- Թիմում աշխատելու և ժամանակի կառավարման հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` 5-օրյա՝ 09:00-18:00։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։