Get our free app. It won't take up space on your device

Ավագ հաշվապահ

Armexim International LLC

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit, Banking, Finance
Deadline:
7/10/2026

Նկարագրություն

Ավագ հաշվապահը պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման ճշգրտության, ֆինանսական գործառնությունների վերահսկման, հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության հաշվապահական հաշվառումը՝ համաձայն գործող օրենսդրության և ներքին քաղաքականությունների։
  • Պատրաստել ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվություններ։
  • Ապահովել հարկային հաշվարկների և հայտարարագրերի ճշգրիտ և ժամանակին ներկայացումը։
  • Վերահսկել մուտքային և ելքային փաստաթղթերի հաշվառումը։
  • Կատարել հաշվապահական գրանցումների ստուգում և վերլուծություն։
  • Վերահսկել բանկային, դրամարկղային, մատակարարների և գնորդների հաշիվների շարժերը։
  • Իրականացնել հաշվապահական հաշիվների համադրումներ և մնացորդների ստուգումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
  • Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում, նախընտրելի է ղեկավար պաշտոնում։
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն։
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման փորձ։
  • Հաշվապահական ծրագրերի (օր.՝ 1C, AS Accountant կամ այլ) լավ իմացություն։
  • Microsoft Excel-ի և Office փաթեթի գերազանց տիրապետում։

Հավելյալ նշումներ

Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը 09։30-18։00

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media