Ավագ հաշվապահ
Կլայկ կահույքի սրահների ցանց
Նկարագրություն
«Կլայկ» կահույքի սրահների ցանցն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի։
Պարտականություններ
- Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
- Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
- Հաշիվ ապրանքագրերի պատրաստում,
- Ապրանքների մուտքերի և ելքերի վարում,
- Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն,
- Հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
- Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
- Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում,
- Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- 1C 8․3 , ՀԾ ծրագրերի իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ:
«ԿԼԱՅԿ»-ը կահույքի սրահների ցանց է , որն առաջարկում է կահույք և ինտերիերի պարագաներ: Ավելի քան 10 տարի այն հաջողությամբ ապահովում է իր ներկայությունը շուկայում` անընդհատ լայնացնելով տեսականին և ոչ մի պահ կանգ չառնելով արդեն ձեռք բերածի վրա: Այսօր «ԿԼԱՅԿ»-ը ներառում է 3 խանութ-սրահ: «ԿԼԱՅԿ»-ի սրահ կարող եք գտնել Երևան քաղաքի տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել անհրաժեշտ արտադրանքն իրենց բնակավայրին առավելագույն մոտիկ վայրում: