Get our free app. It won't take up space on your device

Ավագ հաշվապահ

Penotex LLC

Location: Nor Nork, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
7/22/2026

Նկարագրություն

«Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հմուտ և փորձառու Ավագ հաշվապահ՝ իր թիմը համալրելու նպատակով։

Պարտականություններ

  • Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և վերահսկում՝ հիմնվելով ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական միջազգային ստանդարտների վրա,
  • Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ, դրամարկղի հաշվետվություններ)՝ ըստ սահմանված ժամկետների,
  • Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահության վարման ապահովում,
  • Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում,
  • Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում,
  • Արտադրության ծախսերի և ինքնարժեքի հաշվարկ, ներառյալ՝ արտադրական ուղղակի/անուղղակի ծախսերի հաշվառում,
  • Հիմնական միջոցների ձևակերպում, հաշվառում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում),
  • 3+ տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ,
  • ՀՀ հարկային օրենսդրության խորը իմացություն,
  • 1C 8.3 ծրագրի տիրապետում (կդիտվի որպես առավելություն),
  • MS Office փաթեթի (մասնավորապես` MS Excel) գերազանց տիրապետում,
  • Վերլուծական և համադրական մտածողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն դետալների նկատմամբ,
  • Թիմում արդյունավետ համագործակցության ունակություն:

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
  • Համեղ ընդմիջում,
  • Ծառայողական մեքենա։

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դաշտերը հարթակում։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Company օverview
address
Address
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Number of employees
51-150
Phone
Phone
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media