Ավագ հաշվապահ
Bacon Product LLC
Նկարագրություն
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի՝ ընկերության ֆինանսական թիմին միանալու համար:
Քո մասին
Դու փորձառու, մանրուքներին միտված մասնագետ ես, ով փնտրում է զարգանալու, սովորելու և մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն:
Պարտականություններ
- Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և վերահսկում՝ հիմնվելով ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության, ինչպես նաև կազմակերպության ներքին հաշվառման քաղաքականության պահանջների վրա,
- Արտադրական գործընթացներին համապատասխան՝ նյութական արժեքների, հումքի, պատրաստի արտադրանքի և արտադրական փուլերի ճշգրիտ հաշվառման իրականացում,
- Հաշվապահական փաստաթղթաշրջանառության ապահովում՝ ներառյալ մուտքի/ելքի փաստաթղթեր, պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, հանձնագրեր,
- Աշխատավարձերի հաշվարկ և արձանագրում, այդ թվում՝ հավելավճարների, պահումների, հարկերի, արձակուրդայինների և այլ հաշվարկների իրականացում,
- Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ, սոց. վճարներ, հարկային հաշիվներ, դրամարկղի հաշվետվություններ)՝ ըստ սահմանված ժամկետների,
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և վերլուծություն՝ ներառյալ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ընկերության ղեկավարության, հարկային մարմինների և այլ շահագրգիռ կողմերի համար,
- Հաշվապահական ծրագրերի (օր.՝ 1C, ArmSoft կամ այլ) կիրառման ապահովում և հաշվառման տվյալների ճշգրտություն,
- Հաշվապահական թիմի գործունեության կոորդինացում, աշխատանքների բաշխում, ստուգում և խորհրդատվություն,
- Արտադրության ծախսերի և ինքնարժեքի հաշվարկ, ներառյալ՝ ուղղակի/անուղղակի ծախսերի հաշվառում, արտադրական հաշվառում,
- Ներքին և արտաքին աուդիտների նախապատրաստում և տեղեկատվության տրամադրում, պահանջվող փաստաթղթերի վերլուծություն և մեկնաբանություն,
- Հաշվետվությունների և փաստաթղթերի արխիվացում, համաձայն փաստաթղթաշրջանառության և պահեստավորման ընթացակարգերի,
- Ներքին հաշվապահական ընթացակարգերի մշակում և կատարելագործում, ինչպես նաև փոփոխությունների իրականացում՝ նոր իրավական կամ կազմակերպչական պահանջներից ելնելով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության, ֆինանսների և հարակից այլ ոլորտներում,
- 1C, ՀԾ, E-Incvoicing ծրագրերի իմացություն,
- MS Excel-ի իմացություն,
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
- Սթրեսակայունություն և խնդիրներ լուծելու կարողություն,
- Հարկային օրենսդության իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություն,
- Արագաշարժություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: