Get our free app. It won't take up space on your device

Ավագ հաշվապահ

Parvanyan Consulting LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Finance, Banking
Deadline:
6/25/2025

Նկարագրություն

«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու ավագ հաշվապահի։

«Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունն իր գործունեության 12 տարիների ընթացքում հասցրել է ունենալ մեծ ձեռքբերումներ և վստահելի գործընկերներ ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային շուկաներում և եթե դու փնտրում ես աշխատանք, որը կտա քեզ մեծ հնարավորություններ և արտոնություններ ապա կարող ես դիմել հեց մեզ։

Պարտականություններ

  • Հաշվապահական և հարկային ավտոմատացված համակարգերում ձևակերպումների և գրանցումների իրականացման վերաբերյալ վերահսկողություն,
  • Թղթային և էլեկտրոնային համապատասխան փաստաթղթաշրջանառության վարում, պահպանում,
  • Հաշվապահական խմբի աշխատանքների կազմակերպում և վերահսկում, հանձնարարականների ներկայացում, ժամկետների սահմանում և կոորդինացում,
  • Գործընկերների հետ մշտական հաղորդակցության ապահովում, սպասարկման որակի ապահովման աշխատանքների իրականացում,
  • Գործընկերներին հարկային, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների հետ կապված խորհրդատվության տրամադրում,
  • Գործընկերների հարկային կամ այլ ստուգման գործընթացներին մասնակցության ապահովում,
  • Գործառնական ծրագրերում (ՀԾ, e-invoicing և այլն) կատարված գրանցումների պարբերական մոնիթորինգ, ըստ անհրաժեշտության՝ ստուգումների և ուղղումների կատարում,
  • Ըստ անհրաժեշտության գործառնական ծրագրերում (ՀԾ, e-invoicing և այլն) գրանցումների կատարում,
  • Շահութահարկի ամենամսյա կանխատեսումների իրականացում և ներկայացում Գործընկերներին,
  • Ըստ անհրաժեշտության համաձայնեցված ձևաչափով և պարբերականությամբ գործընկեր կազմակրեպություններին հաշվետվությունների ներկայացում,
  • Բանկերի, պետական մարմինների և Գործընկերների հետ աշխատանքի համակարգում և կոորդինացում,
  • Ղեկավարի կողմից հանձնարարվող այլ աշխատանքներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման, ՀՀՄՍ-ների և ՖՀՄՍ-ների իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն,
  • Ղեկավարման հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով՝ երկուշաբթ-ուրբաթ՝ 09։00-ից 18։00։

Ընկերությունը իր աշխատակիցներին տրամադրում է վճարովի հանգստյան օրեր (day off), հեռավար աշխատելու համար նախատեսված օրեր, ունի հստակ մշակված եռամսյակային բոնուսային համակարգ, որից օգտվում են հաշվապահական խմբերի բոլոր անդամները։

Company օverview
address
Address
Երևան, Ազատության պողոտա, 24/17
address
Number of employees
16-50
Phone
Phone
012993333
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media