
Ավագ հաշվապահ
TML CONSULTING LLC
Աշխատանքային գործառույթներ
- Սկզբնական հաշվառման փաստաթղթերի՝ հարկային օրենսդրական պահանջների հետ համապատասխանության ստուգում,
- Պայմանագրերի վերահսկում,
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում, վճարում, ժամկետների վերահսկում, հարկային հաշիվների դուրսգրում,
- Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում,
- Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում,
- Կադրային հաշվառման իրականացում,
- Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում,
- Ներքին վերլուծական հաշվետվությունների կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում։
Փորձառություն
- 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ,
- ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
- 1C 8.3 ծրագրի տիրապետում,
- MS Office փաթեթի տիրապետում,
- Վերլուծական հմտություններ,
- Ռուսերենի տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Դիմումի դիտարկման ընթացքը՝ համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում: