Get our free app. It won't take up space on your device

Ավագ հաշվապահ

Armenia Wine Company LLC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 5/28/2025
City: Ashtarak
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Պատասխանատու է ֆինանսական և հարկային հաշվառման իրականացման համար: Պատասխանատու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճիշտ ներկայացման համար:

Պարտականություններ

  • Կազմակերպում է հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը, որպեսզի ֆինանսական և հարկային հաշվետվությունները ապահովեն արդյունքների ճշմարիտ և իրական պատկերը,
  • Ապահովում է ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը ֆինանսական և հարկային հաշվառման մեջ,
  • Կազմակերպում է հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը անմիջական ղեկավարին,
  • Կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը ՀՀ լիազոր մարմիններին,
  • Աջակցում է ֆինանսական ղեկավարին տարեկան և երկարատև ֆինանսական պլանավորման իրականացման աշխատանքների իրականացմանը,
  • Համագործակում և աջակցում է ներքին աուդիտի, ՀՀ Պետական բյուջեի հետ հարաբերությունների աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացնող անձնակազմի հետ,
  • Անմիջական ղեկավարին տեղեկացնում է հարկային օրենսդրության փոփոխությունների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ),
  • ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործարքներին առնչվող օրենսդրության իմացություն,
  • ՀԾ 4.0 և ՀԾ 7.0 ծրագրերի իմացություն,
  • Microsoft Office (Word, Excel և այլն) իմացություն,
  • ACCA սերտիֆիկատը կդիտվի որպես առավելություն,
  • Պլանավորման ունակություն,
  • Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
  • Լավ աշխատանքային հարաբերություններ հաստատելու հմտություններ բոլոր գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ,
  • Առաջնորդության և ուսուցանման հմտություններ։
Company օverview
address
Address
Սասունիկ, Արագածոտնի մարզ, Հայաստան
address
Number of employees
151-500

«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.

See more
Benefits
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Preferential financial services
Preferential financial services
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media