Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Penotex LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit
Job posting has expired

Նկարագրություն

«Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հմուտ և փորձառու հաշվապահ՝ իր թիմը համալրելու նպատակով․

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման իրականացում,
  • Հաշվապահական հաշվետվությունների կազմում և համապատասխան մարմիններին ներկայացում,
  • Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահության վարման ապահովում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում,
  • Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում,
  • Բանկային քաղվածքների մուտքագրում կառավարչական ծրագիր, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում,
  • Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում,
  • Կազմակերպության հաշվապահական և հարկային հաշվառման հետ կապված այլ պարտականությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում),
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Հարկային օրենսգրքի իմացություն,
  • 1C ծրագրի իմացություն,
  • MS Office փաթեթի գերազանց տիրապետում,
  • Վերլուծական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմային կողմնորոշում,
  • Ժամանակի կառավարում։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
  • Համեղ ընդմիջում,
  • Ծառայողական մեքենա։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել էջի ստորին հատվածում տեղադրված դաշտերը:

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Company օverview
address
Address
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Number of employees
51-150
Phone
Phone
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media