Աշխղեկ / Ինժեներ-շինարար
Նյու Հոմ ՍՊԸ
Location:
Երևան / ՀՀ մարզեր՝ ըստ օբյեկտի գտնվելու վայրի
Employment type:
Full Time
Work experience:
Mid level, Senior
Industry:
Engineering, Architecture, Construction
Նկարագրություն
«Նյու Հոմ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը փնտրում է փորձառու աշխղեկի (прораб)՝ շինհրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել շինհրապարակում իրականացվող շինարարական և մոնտաժային աշխատանքները,
- Համակարգել շինարարական բրիգադների և ենթակապալառուների աշխատանքը,
- Վերահսկել աշխատանքների իրականացումը՝ համաձայն նախագծային փաստաթղթերի, գծագրերի և սահմանված տեխնիկական պահանջների,
- Հետևել աշխատանքների կատարման ժամկետներին և որակին,
- Կազմակերպել և վերահսկել շենք-շինությունների ջրամատակարարման, ջրահեռացման, օդափոխության և այլ ինժեներական համակարգերի մոնտաժային աշխատանքները,
- Աշխատել տեխնիկական փաստաթղթերի, նախագծերի և գծագրերի հետ,
- Ապահովել աշխատանքի անվտանգության, աշխատանքի պաշտպանության, արդյունաբերական սանիտարիայի և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը շինհրապարակում,
- Բացահայտել աշխատանքների ուշացման կամ ժամկետների չպահպանման պատճառները և ձեռնարկել համապատասխան միջոցներ,
- Մասնակցել ավարտված շինարարական և մոնտաժային աշխատանքների տեխնիկական ընդունմանը և անհրաժեշտ փաստաթղթերի կազմմանը։
Պահանջներ
- Շինարարության ոլորտում, հատկապես շինհրապարակում աշխատանքային փորձ,
- Շինարարական աշխատանքների կազմակերպման, համակարգման, ուղղորդման և վերահսկման հմտություններ,
- Նախագծեր և տեխնիկական գծագրեր կարդալու կարողություն,
- Ինժեներական բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Ինժեներ-շինարարի որակավորումը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային համապատասխան ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
- Լարված իրավիճակներում արդյունավետ աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։