Աշխատանքի և տեխնիկական անվտանգության պահպանման ինժեներ
Defanse Housing Invest
Նկարագրություն
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում աշխատանքի և տեխնիկական անվտանգության պահպանման ինժեների։
Պարտականություններ
- Ապահովել անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը աշխատավայրում,
- Ապահովել աշխատանքային պայմանների համապատասխանությունն անվտանգության սահմանված նորմերին, տեխնոլոգիական և արտադրական գործընթացների համապատասխանությունն օրենսդրական ակտերին,
- Հսկում է աշխատողների կողմից արտադրությունում և շինարարական հրապարակում անվտանգության տեխնիկայի պահանջների կատարումը,
- Հսկում է պաշտպանության միջոցների, հարմարանքների և սարքերի պահպանումն ու ժամանակին փորձարկումը,
- Իրականացնում է ամբողջական հրահանգավորում նոր աշխատողների, կազմակերպությունների աշխատողների, ձեռնարկությունում արտադրական պրակտիկա անցնող ուսանողների համար, հսկում է աշխատատեղերում ժամանակին և որակյալ հրահանգավորումների անցկացումը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Ուշադիր, ազնիվ, պատասխանատու։
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հայերեն կամ ռուսերեն տարբերակով։
Ամենախոշոր Կառուցապատողը Հայաստանում
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ ստեղծվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը։
140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։
Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը՝ Իտալիայից բերված ծառատեսակներով, ինչպես նաև թվով 5 շատրվանային կոմպլեքսներ:
Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ: