Get our free app. It won't take up space on your device

Աշխատանքային անվտանգության ինժեներ

Grand Master

Location: Masis
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Engineering
Green job
Deadline:
9/9/2026

Նկարագրություն

Աշխատանքային անվտանգության ինժեները մասնակցում է կազմակերպությունում աշխատանքային անվտանգության և բնապահպանական կառավարման համակարգերի արդյունավետ իրականացմանը՝ հետևելով գործող պահանջների պահպանմանը, մասնակցելով համապատասխան գործընթացների կազմակերպմանը, մշտադիտարկմանը և բարելավմանը։ Պաշտոնը ներառում է նաև աշխատանքային և բնապահպանական ռիսկերի գնահատման, կանխարգելիչ միջոցառումների, թափոնների կառավարման և համապատասխան ISO ստանդարտների պահանջների իրականացման աշխատանքներ։

Հիմնական պարտականություններ

  • Անմիջական ղեկավարի ուղղորդմամբ մասնակցել աշխատանքային անվտանգության և բնապահպանական գործընթացների կազմակերպմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը
  • Իրականացնել աշխատավայրերում անվտանգության և բնապահպանական պահանջների պահպանման դիտարկումներ
  • Ներգրավվել աշխատանքային և բնապահպանական ռիսկերի գնահատման գործընթացներում
  • Մասնակցել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման և կանխարգելման միջոցառումների մշակմանը և իրականացմանը
  • Մասնակցել թափոնների կառավարման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների իրականացմանը
  • Մասնակցել ISO 45001 և ISO 14001 ստանդարտների պահանջների ներդրման, փաստաթղթավորման, ընթացակարգերի մշակման և մշտադիտարկման աշխատանքներին
  • Հետևել աշխատանքային անվտանգության և բնապահպանական պահանջների պահպանմանը և արձանագրել համապատասխան շեղումները
  • Մասնակցել ներքին և արտաքին աուդիտների նախապատրաստման և իրականացման գործընթացներին
  • Պատրաստել և վարել աշխատանքային անվտանգության և բնապահպանական ոլորտներին վերաբերող հաշվետվություններ և գրանցումներ, այդ թվում՝ բնապահպանական ցուցանիշների մոնիթորինգի տվյալներ
  • Մասնակցել աշխատակիցների աշխատանքային անվտանգության և բնապահպանական իրազեկման և ուսուցման գործընթացներին
  • Իրականացնել աշխատակիցների աշխատանքային անվտանգության վերաբերյալ հրահանգավորումներ
  • Մասնակցել անվտանգության և բնապահպանական գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը և դրանց իրականացմանը
  • Անհրաժեշտության դեպքում համագործակցել կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ անվտանգության և բնապահպանական պահանջների ապահովման նպատակով

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն՝ տեխնիկական, բնապահպանական կամ հարակից ոլորտում
  • Համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • ISO 45001 և ISO 14001 ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ կամ դրանք սովորելու պատրաստակամություն
  • Աշխատանքային անվտանգության, բնապահպանական նորմերի, թափոնների կառավարման և էկոլոգիական պահանջների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office (Word, Excel, Outlook), 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ուշադրություն մանրուքներին
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Սթրեսակայունություն
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Սովորելու և մասնագիտական զարգացման պատրաստակամություն
  • Բարեվարքություն (integrity) և ազնվություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով։ Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում։
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ ընկերությունում համապատասխան թափուր հաստիքի առաջացման դեպքում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու նպատակով։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr
Company օverview
address
Address
ՀՀ, Ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 8
address
Number of employees
1001+
Phone
Phone
099127545

«Գրանդ Մաստեր»-ն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից: Մինչ այդ ընկերության տարածքում գործում էր 1969 թ.-ին հիմնադրված «Մասիսի Գոֆրոտարա» արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ: Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո՝ կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանում ձեռարկությունների խոշորագույն խմբի՝ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ։ Տվյալ իրադարձությամբ տրվեց մեկնարկ բազմաթիվ նոր ծրագրերի և խոշոր ներդրումների: Պահպանելով գործունեության մասնագիտացված տեսակը՝ ստեղծվեցին նոր արտադրության ճյուղեր․ կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասերը։

Բացի արտադրության բարձր որակից, մեծ ուշադրություն է դարձվում Ընկերության կառավարման համակարգերին, ինչպես նաև ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության կրճատմանը։ Գրանդ Մաստեր ընկերությունն ունի ISO 9001 և ISO 14001 միջազգային ստանդարտների հավաստագրեր, ինչպես նաև անցել է EcoVadis համակարգով գնահատում:

2024 թ.-ին գործարկվելու է թղթի, ստվարաթղթի, ինչպես նաև սանհիգիենիկ թղթի արտադրություն: Ծրագիրն իր մեջ ներառում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հասարակության բոլոր շերտերում՝ առաջատար և թվային տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապի և իրազեկման միջոցների կիրառմամբ։ Հայաստանի տարածքում արդեն իսկ գործարկվել է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը խթանող TAPON.AM նոր բջջային հավելվածը ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Business trips
Business trips
Education reimbursement
Education reimbursement
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs

Spread the word! Share this job on social media