Արտադրության պետ
Metal World LLC
Նկարագրություն
Ապահովել արտադրամասի անխափան, արդյունավետ և որակական աշխատանքը՝ վերահսկելով արտադրական գործընթացները, աշխատակիցների աշխատանքը և հոսքագծերի կայուն գործունեությունը։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել արտադրամասի ամենօրյա աշխատանքը
- Ապահովել արտադրական պլանի կատարումը սահմանված ժամկետներում
- Վերահսկել արտադրանքի որակը և տեխնոլոգիական կարգապահությունը
- Կառավարել արտադրամասի աշխատակիցների աշխատանքը (բաշխում, վերահսկում, կարգապահություն)
- Հետևել անվտանգության կանոնների պահպանմանը
- Վերլուծել արտադրական ցուցանիշները (արտադրողականություն, կորուստներ, խափանումներ)
- Ուշադիր վերահսկել հոսքագծերի աշխատանքը
- Հոսքագծի հետ խնդիրների դեպքում օպերատիվ արձագանքել և տեխնիկական բաժնի հետ համատեղ գտնել խելամիտ լուծումներ
- Համագործակցել տեխնիկական, որակի և պահեստի բաժինների հետ
- Մասնակցել արտադրական գործընթացների օպտիմալացմանը
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (արտադրություն, տեխնիկա, ինժեներական ոլորտ )
- Արտադրական ոլորտում աշխատանքային փորձ (առնվազն 3 տարի )
- Կառավարման և թիմի ղեկավարման փորձ
- Հոսքագծային արտադրության սկզբունքների իմացություն
- Տեխնիկական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Կազմակերպվածություն և առաջնորդական հմտություններ
- Սթրեսակայունություն
«Մետալ Ուորլդ» ՍՊԸ-ն թիթեղյա տարաներ ու կափարիչներ (Twist off և «СКО 1-82») արտադրող, Հայաստանում գործունեություն իրականացնող խոշոր կազմակերպություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2004թ.-ին և իր որակյալ արտադրանքի ու բազմափորձ գործունեության շնորհիվ վայելում է իր մեծաթիվ հեղինակավոր գոծընկերների վստահությունն ու գոհունակությունը: «MW»-ն աշխատում է բացառապես Եվրոպայից ներկրված հումքով և, բացի ներքին շուկայի պահանջարկները բավարարելուց, զբաղբվում է նաև արտահանմամբ: Գործարանն ունի վերջին սերնդի հոսքագիծ` Twist off և «СКО 1-82» կափարիչների համար: Արտադրում է 4 տարբեր տրամագծեր ունեցող կափարիչներ՝ Ø43, Ø53, Ø66, Ø82մմ, ինչպես նաև տարբեր տրամաչափի թիթեղյա տարաներ` Ø65, Ø73, Ø83, Ø99, Ø153մմ: Ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ Զինված Ուժերի կարիքները հոգացող կազմակերպությունների հետ, մշտապես կատարելագործում է արտադրական գործընթացը և արտադրանքի որակը: «Մետալ Ուորլդ» ՍՊԸ-ի առաջնահերթությունն է գործընկերների պահանջմունքների լիակատար բավարարումը: