Արտադրության օպերատոր-բանվոր
SANTA MONICA LLC
Նկարագրություն
«ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում արտադրության օպերատոր-բանվորի՝ պոլիմերային թաղանթների և կպչուն ժապավենների արտադրամասում աշխատելու համար։
Աշխատանքը ներառում է արտադրական սարքավորումների շահագործում, հումքի և պատրաստի արտադրանքի տեղափոխում, բեռնում և բեռնաթափում, ինչպես նաև այլ արտադրական աշխատանքների իրականացում։
Պարտականություններ
- Շահագործել իրեն կցված արտադրական սարքավորումները՝ հետևելով հաստատված ընթացակարգերին և անվտանգության կանոններին։
- Ապահովել իրեն կցված սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունն ու կարգուկանոնը։
- Կանխել անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքի թողարկումը, ինչպես նաև հումքի և նյութերի ոչ ռացիոնալ օգտագործումը։
- Մասնակցել հումքի, նյութերի և պատրաստի արտադրանքի տեղափոխման, բեռնման և բեռնաթափման աշխատանքներին՝ նպաստելով արտադրական գործընթացի անխափան և արդյունավետ իրականացմանը։
Պահանջներ
- Համապատասխան կրթությունը և աշխատանքային փորձը կդիտվեն որպես առավելություն։
- Լավ ֆիզիկական և առողջական վիճակ՝ առանց հենաշարժիչ համակարգի, կոորդինացիայի կամ տեսողության այնպիսի խանգարումների, որոնք կարող են խոչընդոտել աշխատանքի անվտանգ կատարմանը։
- Ուշադիր և պատասխանատու աշխատելու ունակություն։
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։
Հավելյալ նշումներ
Եթե չունեք արտադրական սարքավորումների հետ աշխատելու փորձ, մենք կապահովենք անհրաժեշտ ուսուցումը։ Կարևոր են սովորելու պատրաստակամությունը, պատասխանատվության զգացումը և տեխնիկական հմտություններ ձեռք բերելու ցանկությունը։
Նախատեսված է 3-ամսյա փորձաշրջան։
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–շաբաթ, 09:00–18:00։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։
ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն սկսել է իր գործունեությունը 2008թ.՝ փոքր արտադրամասից հետևողական աշխատանքի և նվիրվածության շնորհիվ վերաճելով լայնածավալ արտադրության:
Այսօր ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն մասնագիտացած է ձգվող թաղանթների արտադրության և ավելի քան 50 տեսակի կպչուն ժապավենների տեխնոլոգիական մշակման ու մատակարարման մեջ: Մենք նաև առաջարկում ենք ապրանքանշանի կամ օրենքով թույլատրելի ցանկացած այլ բովանդակության տպագրություն կպչուն ժապավենի վրա:
Ընկերության մյուս կարևոր ուղվածությունն է պալետներ և արկղեր փաթեթավորող սարքավորումների մատակարարումը: Ուստի 2011թ.-ից մեր Ընկերությունը սերտորեն համագործակցում է եվրոպական շուկայի առաջատարներից SIAT S.p.A ընկերության հետ, և այժմ վերջինիս վաճառքի պաշտոնական գործակալն (distributor) է Հայաստանում:
2024թ․-ից մեր Ընկերությունը գործի է դրել նաև ալյումինե թիթեղյա տարաների արտադրություն։
2025թ․-ից մեր ապրանքատեսականին համալրվել է ԱՄԷ-ում արտադրվող DOLPHIN սիլիկոնային հերմետիկ նյութերով, շինարարական փրփուրներով, աէրոզոլային ներկերով և սոսինձներով։