Արտադրության հաշվապահ
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
6/25/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է Ընկերության արտադրական գործընթացի հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներին:
Պարտականություններ
- Հաշվարկել և ձևակերպել արտադրության ինքնարժեքը,
- Վերահսկել արտադրական բուն պրոցեսը (արտադրական նորմաների փաստաթղթավորում, փաստացի ծախսումների, կորուստների և շեղումների վերլուծություն),
- Հաշվառել ապրանքանյութական արժեքները և պատրաստի արտադրանքը, ինչպես նաև դրանց շարժի հետ կապված գործառնություններն արտացոլել հաշվապահական հաշվառման մեջ,
- Մասնակցել ֆինանսական վերլուծություններին և արտադրական պլանավորման գործընթացին, վերահսկել արտադրական ծախսերը,
- Մասնակցել Ընկերության գույքագրման աշխատանքներին,
- Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ,
- Իրականացնել այլ հաշվապահական գործառույթներ։
Պահանջներ
- Հաշվապահական, ֆինանսական կամ մաթեմատիկական կրթություն,
- Արտադրական ձեռնարկություններում 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հաշվապահական ստանդարտների իմացություն,
- ՀԾ և 1C հաշվապահական ծրագրերի, Microsoft Office-ի իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ և թիմային մտածելակերպ,
- Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն,
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին։