Արտադրության ղեկավարի օգնական
"Apache Group" LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող աշխատակցի, ով կաջակցի արտադրության ղեկավարին արտադրական գործընթացների համակարգման, հաշվառման և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների իրականացման հարցերում։
Պարտականություններ
- Աջակցել արտադրության ղեկավարին արտադրական գործընթացների կազմակերպման և վերահսկման աշխատանքներում։
- Հետևել արտադրական առաջադրանքների կատարման ընթացքին և հավաքագրել անհրաժեշտ տվյալները։
- Վարել արտադրական փաստաթղթաշրջանառությունը և ապահովել դրա ճշգրտությունը։
- Հավաքագրել, մշակել և ամփոփել արտադրական հաշվետվությունները։
- Վարել արտադրական ցուցանիշների հաշվառում և պատրաստել համապատասխան տեղեկանքներ։
- Համակարգել տեղեկատվության փոխանակումը արտադրության և այլ ստորաբաժանումների միջև։
- Հետևել հումքի, նյութերի և արտադրական պաշարների վերաբերյալ տեղեկատվությանը։
- Աջակցել գույքագրման և հաշվառման գործընթացներին։
- Ապահովել ղեկավարության հանձնարարությունների փոխանցումն ու կատարման վերահսկումը։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Համակարգչային ծրագրերի, մասնավորապես MS Office փաթեթի լավ իմացություն։
- Excel ծրագրով աշխատելու հմտություններ։
- Կազմակերպչական և հաղորդակցման լավ ունակություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում և վերլուծական մտածողություն։
- Արտադրական կամ վարչական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
- Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հնարավորություն։
- Դինամիկ և համագործակցային աշխատանքային միջավայր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–շաբաթ, 09:00-18:00
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։