
Արտադրության 1C օպերատոր
Genatsvale
Նկարագրություն
Մենք սպասում ենք մեր նոր թիմակցին՝ արդյունավետ ու կայուն համագործակցության համար:
Պարտականություններ՝
- Պահեստի ապրանքատեսականու մուտքի և ելքի վարում՝ մնացորդների վերահսկում,
- Վերադարձ արված ապրանքների մուտքագրում ծրագիր,
- Պահեստի ելքի և մուտքի փաստաթղթավորման նկատմամբ վերահսկողություն,
- Ներքին շուկայից անհրաժեշտ տվյալների հավաքագրում և համեմատական վերլուծությունների իրականացում,
- Անհրաժեշտ ապրանքատեսականու վերաբերյալ ստացված գնառաջարկների ուսումնասիրություն,
- Մատակարարների ֆիլտրում և համագործակցության հաստատում:
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է (փորձը արտադրության ոլորտում կդիտվի առավելություն),
- 1C ծրագրի գերազանց իմացություն,
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Հաղորդակցման բարձր հմտություններ,
- Ճկունություն, պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-ուրբաթ,
Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00,
Աշխատավայրը՝ Կոմիտաս, Ադոնց 18,
Սնունդը ապահովում է Կազմակերպությունը:
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր: