Get our free app. It won't take up space on your device

Արտադրատեխնիկական բաժնի ղեկավարի օգնական

Prof Monolith

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Engineering, Architecture, Construction
Students will also be considered
Deadline:
9/9/2026

Նկարագրություն

Փնտրում ենք արտադրատեխնիկական բաժնի ղեկավարի օգնական։ Աշխատանքը ներառում է շինարարական գծագրերի հետ աշխատանք, շինարարական փաստաթղթերի վարում ու կազմում, ինչպես նաև ընթացիկ շինարարական աշխատանքների ծավալների վերահսկողություն։ Կարող են դիմել նաև ուսանողները (հնարավոր է ոչ լրիվ դրույքով աշխատանք)։

Պարտականություններ

  • Շինարարական գծագրերի հետ աշխատանք և ընթացիկ ճշգրտումների իրականացում

  • Նախահաշվային և կատարողական փաստաթղթերի կազմում, ստուգում և վարում

  • Ընթացիկ շինարարական աշխատանքների ծավալների վերահսկողություն և հաշվառում

  • Բաժնի ընթացիկ տեխնիկական փաստաթղթաշրջանառության ապահովում և ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Կրթություն՝ Բարձրագույն կամ թերի բարձրագույն (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող կամ շրջանավարտ)

  • Աշխատանքային փորձ՝ Ցանկալի է (փորձի բացակայության դեպքում ուսուցումը նախատեսվում է տեղում)

  • Պարտադիր հմտություններ՝ AutoCAD կամ այլ շինարարական ծրագրերի տիրապետում, MS Word, MS Excel ծրագրերի տիրապետում, հայերեն լեզվի գերազանց իմացություն

  • Ցանկալի հմտություններ՝ Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ (Երկուշաբթի - Ուրբաթ)

  • Զբաղվածություն՝ Լրիվ կամ ոչ լրիվ դրույք

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել։

Company օverview
address
Address
ք․Երևան, Գրիբոյեդով 54/1
Phone
Phone
+374 55 544107

«Պրոֆ Մոնոլիթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին։ Ընկերությունը մասնագիտացած է բացառապես մոնոլիտային շինարարական աշխատանքներում՝ հիմքից մինչև վերին հարկը՝ բազմահարկ բնակելի շենքերի և առանձնատների համար։

Ժամանակակից և նորարարական տեխնիկայով հագեցած, ինչպես նաև փորձառու մասնագետների թիմով համալրված՝ «Պրոֆ Մոնոլիթ»-ը իրականացնում է շինարարական աշխատանքներ՝ առաջնահերթ համարելով որակը և անվտանգությունը։ Տարիների փորձի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել ամուր հեղինակություն Հայաստանի շուկայում։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media