Get our free app. It won't take up space on your device

Արտադրամասի պետ

Penotex LLC

Location: Nor Nork, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations
Deadline:
8/15/2026

Նկարագրություն

«Պենոտեքս» ընկերությունն իր արտադրական թիմը համալրելու նպատակով փնտրում է փորձառու, պատասխանատու և նպատակասլաց Արտադրամասի պետի, ով կղեկավարի արտադրական գործընթացները, կապահովի սահմանված ծավալների անխափան թողարկումն ու թիմի արդյունավետ աշխատանքը:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրամասի ամենօրյա աշխատանքը՝ ապահովելով արտադրական պլանի կատարումը սահմանված ժամկետներում,
  • Ղեկավարել արտադրամասի անձնակազմը (բանվորներ, փաթեթավորողներ, զոդող և այլն), բաշխել աշխատանքները, հետևել աշխատանքային կարգապահությանը և մոտիվացնել թիմին:
  • Ուշադիր վերահսկել հոսքագծերի աշխատանքը. խնդիրների կամ խափանումների դեպքում օպերատիվ արձագանքել և մեխանիկների հետ համատեղ գտնել արագ ու խելամիտ լուծումներ,
  • Ապահովել տեխնիկական անվտանգության, հակահրդեհային պաշտպանության և աշխատանքային հիգիենայի նորմերի խստիվ պահպանումը արտադրամասում,
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ տնօրինությանը՝ արտադրված ծավալների, հումքի ծախսի և արտադրողականության վերաբերյալ,
  • Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (արտադրություն, տեխնիկա, ինժեներական ոլորտ )
  • Մինիմում 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես արտադրության պետ,
  • Մարդկանց կառավարման, առաջնորդության և խնդիրներ արագ լուծելու գերազանց հմտություններ,
  • Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, ցանկալի է նաև 1C կամ արտադրության կառավարման այլ ծրագրեր։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 09։00-19։00
  • Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դաշտերը հարթակում կամ զանգահարել +374 99 662005 հեռ․ համարին։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Company օverview
address
Address
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Number of employees
51-150
Phone
Phone
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media