Արտադրամասի ղեկավար (համեմունքի և ջերկիի արտադրամասում)
Sega
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում փորձառու և կազմակերպչական բարձր ունակություն ունեցող արտադրամասի ղեկավարի, ով կկազմակերպի համեմունքների և ջերկիի արտադրական գործընթացը սկզբից մինչև վերջ։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել արտադրամասի ամբողջ աշխատանքը
- Պլանավորել արտադրական գործընթացը և ապահովել ժամանակին արտադրություն
- Վերահսկել համեմունքի և ջերկիի պատրաստման տեխնոլոգիական գործընթացները
- Վերահսկել փաթեթավորվող ապրանքի որակը մինչև վերջնական փաթեթավորում
- Հետևել սանիտարահիգիենիկ նորմերին և սննդի անվտանգության պահանջներին
- Կառավարել արտադրական անձնակազմը (աշխատակիցների բաշխում , վերահսկում)
- Վերահսկել հումքի օգտագործումը և նվազեցնել կորուստները
- Ստեղծել նոր բաղադրատոմսեր
- Հետևել պահեստից դեպի արտադրամաս մուտքերին և ելքերի
- Կազմել հաշվետվություններ և համագործակցել ղեկավարության հետ
Պահանջներ
- Ցանկալի է բարձրագույն կրթություն սննդի կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3-4 տարվա աշխատանքային փորձ
- Սննդի անվտանգության և սանիտարական նորմերի իմացություն
- Կառավարչական և ակազմակերպչական հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
- Համակարգչային բազային գիտելիքներ (Excel և այլն)
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ Երկուշաբթիից-Շաբաթ 09։00-18։00
Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք: