Արտադրամասի ղեկավար
Duson
Նկարագրություն
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կահույքի արտադրության ոլորտում փորձ ունեցող Արտադրամասի Ղեկավարի, ով կստանձնի Ընկերության կահույքի արտադրամասի կառավարումը։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացի պատշաճ իրականացումը,
- Համակարգել և վերահսկել արտադրամասի աշխատակիցների բնականոն աշխատանքը,
- Նախաձեռնել և ներդնել արտադրամասի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող ընթացակարգեր,
- Մշակել նոր տեխնոլոգիաների ներդրման համակարգեր,
- Հետևել արտադրանքի բարձր որակի ապահովման նորմերին,
- Վերահսկել հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի ընդունման, պահպանման, տեղափոխման և հանձնման գործընթացները,
- Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տեխնիկական՝ մասնավորապես ինժեներական, տնտեսագիտական կամ ճարտարագիտական ոլորտներում,
- 5+ տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,
- 3+ տարվա աշխատանքային փորձ ղեկավարի պաշտոնում,
- Տեքստիլի, կահույքի և այլ արտադրության ոլորտներում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճշտապահություն և ազնվություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն։
Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ:
Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է:
Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով:
Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք: