Արտադրամասի ղեկավար
Artfish
Նկարագրություն
Արտ ֆիշ ընկերությունը փնտրում է արտադրամասի ղեկավարի, ով պատասխանատու կլինի արտադրամասի ճիշտ կառավարման, աշխատանքների ժամանակին կատարման, անձնակազմի ղեկավարմամբ:
Պարտականություններ
- Կազմակերպել արտադրության ընթացքը,
- Հետևել պահեստի մնացորդներին, ճիշտ բաշխվածությանը և դասավորվածությանը,
- Ապահովել բոլոր պաշարների անվտանգությունը, դրանց համապատասխան պահպանման պայմանները,
- Իրականացնել որակի վերահսկման համար պահանջվող աշխատանքներ,
- Հետևել աշխատանքերի ժամանակին կատարմանը,
- Աշխատակիցների գործունեության արդյունավետ կազմակերպում և հսկողություն։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն, պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն աշխատելու ունակություն,
- Սթրեսակայունություն և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Ցանկալի հմտություններ։
Հավելյալ նշումներ
Արտ Ֆիշ ընկերությունը զբաղվում է ձկնամթերքի վերամշակմամբ և արտահանմամբ։
Արարատ լեռան ստորոտին ՝ Արարատյան դաշտավայրում է գտնվում ԱՐՏ - ՖԻՇ ընկերությունը։
ԱՐՏ – ՖԻՇ-ը իր գործունեությունը սկսել է ծավալել 2007թ։ Կարճ ժամանակահատվածում մեր ընկերությունը կարողացել է իր ուրույն տեղը գտնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան շուկաներում և վայելել հաճախորդների գոհունակությունը։
Մեզ համար շատ կարևոր է մեր արտադրանքի որակը, որը մենք կարողանում ենք ստանալ ի շնորհիվ 120մ խորքից դուրս եկող քաղցրահամ արտեզյան ջրերի, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր տեխնոլոգիաների եվրոպական բարձր որոկ ունեցող համակցված կերերի շնորհիվ։ Հարկ է նշել, որ մեր ձկնաբույծները, ինչպես նաև մեր գործադիր տնօրեն Արտյոմ Թորոսյանը պարբերաբար մասնակցում են ձկնաբուծության ոլորտում, առաջատար տեղ գրավող երկրներում ՝ Իզրայելում, Հոլանդիայում անցկացվող դասընթացներին և ստանում են համապատասխան լիցենզավորումներ, որը ուղիղ կերպով ազդում է մեր տնտեսության զարգացմանը և ձկնատեսակների բարձր որակական հատկությունների վրա։
- Մենք ունենք ձկան սառեցման, վերամշակման, ինչպես նաև սև և կարմիր խավիարի արտադրամասեր, որոնցում առաջնային ենք համարում մաքրությունը և սանիտարահիգենիկ պայմանները։
- Մեզ համար շատ կարևոր է լինել առողջ մրցակցային շուկայում և մեր հաճախորդներին տալ առավելագույն որակը։
- ԱՐՏ – ՖԻՇ ընկերությունը մասնակցում է նաև մի շարք այլ ծրագրերի ինչպիսիք են՝ ARMEXPO և USAID :