Get our free app. It won't take up space on your device

Արևային կայանների սպասարկման մասնագետ

SOLARA

Location: Remote
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Engineering, Installation, Maintenance, Repair
Open to international applicants
Green job
Deadline:
7/23/2026

Նկարագրություն

<<Solara>> Արևային կայանների տեղադրման և սպասարկման առաջատար կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում սպասարկման մասնագետների, ովքեր կիրականացնեն արևային վահանակների սպասարկման աշխատանքներ այցերի կամ հեռախոսազանգերի միջոցով:

Պարտականություններ

  • Ապահովել վահանակների և ամբողջ համակարգի պարբերական տեխնիկական զննում

  • Վերահսկել վահանակների, ինվերտորների, մոնտաժային կոնստրուկցիաների, մալուխների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակը

  • Ապահովել ջրատաքացուցիչների անհրաժեշտ սարքավորումների վերանորոգման և փոխարինման աշխատանքներ

  • Իրականացնել անհրաժեշտ սարքավորումների, ջրատաքացուցիչների վերանորոգման և փոխարինման աշխատանքներ (վնասված վահանակներ, ինվերտորներ, լարեր և այլն)՝ ապահովելով վահանակների մաքրման և շահագործման արդյունավետությունը

  • Հայտնաբերել և ախտորոշել համակարգում առաջացած անսարքությունները

  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական խորհրդատվություն հաճախորդներին համակարգի շահագործման վերաբերյալ

  • Պահպանել աշխատանքի անվտանգության, հրդեհային և էլեկտրական անվտանգության կանոնները

  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել նոր համակարգերի գործարկման և հանձնման աշխատանքներին

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի կամ հարակից ոլորտում

  • Արևային էներգետիկ համակարգերի, էլեկտրական սարքավորումների և չափիչ գործիքների հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

  • Էլեկտրական սխեմաներ կարդալու և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու հմտության առկայությունը կդիտարկվի որպես առավելություն

  • B կարգի վարորդական իրավունքը կարող է համարվել առավելություն

Հավելյալ նշումներ

Նախնական ուսուցումը ապահովում է կազմակերպությունը, դիտարկվում են նաև այն թեկնածուները, ովքեր չունեն մասնագիտական փորձ։

Սպասարկման աշխատանքներ ապահովելու համար կազմակերպությունը տրամադրում է անհրաժեշտ մեքենա։

Մանրամասների համար կարող եք նաև զանգահարել 055 334 430 հեռախոսահամարին

Company օverview
address
Address
ք.Երևան, Ն.Բունիաթյան փող., 14 շենք
address
Number of employees
151-500
Phone
Phone
055334430

ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media