Առցանց վաճառքի և սոց ցանցերի բաժնի ղեկավար
Brabion Flora Service
Նկարագրություն
«Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ փնտրում է առցանց վաճառքի և սոց ցանցերի բաժնի ղեկավար:
Պարտականություններ
- Վաճառքի ռազմավարության մշակում և իրականացում։
- Սոցիալական ցանցերի համար բովանդակության պլանավորում և հրապարակումների վերահսկում։
- Գովազդային արշավների կազմակերպում և արդյունավետության վերահսկում։
- Հաճախորդների առցանց հարցումների և պատվերների սպասարկման գործընթացի վերահսկում։
- Վաճառքի ցուցանիշների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում։
- Թիմի աշխատանքի համակարգում և առաջադրանքների բաշխում։
- Բրենդի ճանաչելիության և առցանց ներկայության բարձրացում։
- Նոր վաճառքի հնարավորությունների բացահայտում և իրականացում։
Պահանջներ
- Թվային մարքեթինգի և առցանց վաճառքի իմացություն։
- Սոցիալական ցանցերի կառավարման փորձ։
- Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ։
- Վերլուծական մտածողություն։
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման բարձր ունակություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը կազմվում են անհատական, աշխատանքային ժամերը՝ 09:00–19:00։
Բրաբիոն ֆլորա Սերվիս՝ խոշոր առևտրային ընկերություն է՝
- Սենյակային և այգու բույսերի, այգեգործական պարագաների, տան և այգու համար անհրաժեշտ պարագաների (Այգեգործական հիպերմարկետ Աբիո - https://abio.am/),
- կտրած ծաղիկների մանրածախ և առցանց վաճառքի բնագավառում (ծաղկի սրահ՝ Բրաբիոն https://brabion.am/):
Брабион Флора Сервис – крупная торговая компания в сфере:
- домашних и уличных растений, садового инвентаря, товаров для дома и сада (Садовый центр - гипермаркет Абио https://abio.am/),
- розничной и онлайн продажи срезанных цветов (Цветочный салон Брабион https://brabion.am/)