Get our free app. It won't take up space on your device

Առաքման թիմի ղեկավար

Premier Foods LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Logistics, Transportation, Project, Product Management
Deadline:
7/6/2025

Նկարագրություն

«Պրեմիեր Ֆուդս» ընկերությունը փնտրում է առաքման թիմի ղեկավարի, ով կկազմակերպի պատվերների ճիշտ և ժամանակին առաքումը, կհետևի գործընթացի փաստաթղթաշրջանառությանը և կվերահսկի թիմի աշխատանքը։ Եթե ունեք կազմակերպչական կարողություններ և պատասխանատվության բարձր զգացում, միացե՛ք մեր թիմին։

Պարտականություններ

  • Կազմակերպել ապրանքատեսականու և գույքի պատշաճ առաքումը պատվիրատուներին, սահմանված ժամկետներում,
  • Հնարավորինս օպտիմալ տարբերակով կազմել օրական առաքման երթուղիները՝ առկա պատվերներին համապատասխան,
  • Մշտադիտարկել ամենօրյա առաքման գործընթացը, հանարվորինս բացառել շեղումները նախապես սահմանված երթուղիներից և ժամանակցույցից,
  • Վերահսկել առաքման գործընթացի փաստաթղթաշրջանառության պատշաճ կատարումը,
  • Վերահսկել առաքիչների կողմից կանխիկ վաճառված ապրանքների դիմաց գանձված գումարների պատշաճ մուտքը դրամարկղ, խախտումների դեպքում անմիջապես էլ․փոստով ծանուցել ֆինանսական վերահսկողության բաժնի աշխատակիցներին և բաժնի ղեկավարին,
  • Հետևել ստորաբաժանման արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPI) կատարմանը և գնահատել դրանց ընթացիկ կատարողականությունը,
  • Ներկայացնել ստորաբաժանման արդյունավետության բարձրացման և աշխատանքների օպտիմալացման առաջարկներ,
  • Վերադասի պահանջով կազմել և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
  • Վերահսկել ստորաբաժանման ընթացիկ ծախսերը,
  • Արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել թիմակիցների և այլ գործընկերների հետ,
  • Կանխատեսել հնարավոր ռիսկերը և խոչընդոտները, գտնել լուծումներ դրանց հաղթահարման համար,
  • Լինել բարեկիրթ, հարգալից և պատրաստակամ պատվիրատուների, սպառողների, մատակարարների և ընկերության բոլոր աշխատակիցների հանդեպ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ առաքման ոլորտում,
  • Պատասխանատվության զգացում,
  • Ազնվություն և պարտաճանաչություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Գաղտնիության պահպանման ունակություն,
  • Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Վարորդական իրավունքի առկայություն,
  • Պլանավորման, ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)։

Company օverview
address
Address
ք. Երևան, Բագրատունյան 89/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
043188007

Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Carlsberg Group and Makfa in RA.

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media