Get our free app. It won't take up space on your device

Առաքման ծառայության ղեկավար

Domus

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Logistics, Transportation
Open to international applicants
Deadline:
7/13/2025

Նկարագրություն

ք. Երևան Միկոյան 18/2 հասցեում գտնվող խոշոր լոգիստիկ կենտրոնում պահանջվում է հմուտ, կազմակերպված և արհեստավարժ Առաքման ծառայության ղեկավար, ով կղեկավարի առաքիչների, դիսպետչերների և վարորդների մեծ թիմ և կապահովի «Դոմուս»-ի հաճախորդներին պատշաճ և օպերատիվ առաքման ծառայությունների մատուցումը:

Պարտականություններ

  • Առաքման ծառայության առօրյա աշխատանքի համակարգում, կազմակերպում,
  • Առաքումների կազմակերպում,
  • Ստորադաս անձնակազմի առօրյա աշխտանքի կազմակերպում, համակարգում, վերահսկում,
  • Ստորադաս անձնակազմի հետ աշխատանք՝ համալրման մասնակցություն, ինտեգրում, զարգացում, խրախուսում, կարգապահության ապահովում, կանոնների, այդ թվում՝ անվտանգության, պահպանման վերահսկում,
  • Արդյունավետ համագործակցում հարակից ստորաբաժանումների հետ՝ հաճախորդներին առաքման ծառայությունների պատշաճ կերպով ապահովման համար,
  • Ստորաբաժանման գործունեության օպտիմալացում, արդյունավետության բարձրացում,
  • Ստորաբաժանման աշխատանքի մասով հաշվետվությունների ներկայացում վերադասին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է, մասնագիտացում տրանսպորտի, ավտոմեքենաների, ղեկավարման, լոգիստիկայի ուղղությամբ կդիտարկվի որպես առավելություն,
  • 4+ տարվա աշխատանքային փորձ առաքման, լոգիստիկայի կազմակերպման ոլորտում,
  • 3+ տարվա աշխատանքային փորձ որպես ղեկավար,
  • Անձնակազմի և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Համակարգչային բազային գիտելիքներ, 1C, Excel -ի իմացությունը ցանկալի է,
  • Վարորդական իրավունք,
  • Ավտոտրանսպորտի, երթևեկության, ճանապարհային օպտիմալ մարշրուտների գծման ոլորտի իմացություն
  • Սովորելու և սովորացնելու ձգտում և պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա։

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media