Get our free app. It won't take up space on your device

Առաքման բաժնի զանգերի օպերատոր

VLV CENTRE

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Customer Support, Client Care
Deadline:
8/12/2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Առաքման բաժնի զանգերի օպերատորի, ով պատասխանատու կլինի հաճախորդների հետ հեռախոսային հաղորդակցության, առաքումների համակարգման և պատվերների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար։ Աշխատակիցը կապող օղակ կլինի հաճախորդների, առաքման բաժնի և պահեստի միջև՝ ապահովելով առաքումների սահուն կազմակերպումը։

Պարտականություններ

  • Ընդունել և կատարել հեռախոսազանգեր։
  • Կապ հաստատել հաճախորդների հետ և համաձայնեցնել առաքման օրն ու ժամը։
  • Տրամադրել տեղեկատվություն պատվերների և առաքման ընթացքի վերաբերյալ։
  • Համակարգել առաքման գործընթացը վարորդների և պահեստի աշխատակիցների հետ։
  • Մուտքագրել և թարմացնել պատվերների տվյալները համակարգում։
  • Հետևել առաքումների կատարմանը և անհրաժեշտության դեպքում օպերատիվ լուծել առաջացած հարցերը։
  • Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում։

Պահանջներ

  • Առնվազն միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
  • Հեռախոսային սպասարկման կամ օպերատորի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է։
  • Համակարգչային գրագիտություն (MS Office)։
  • Հաղորդակցման, կազմակերպչական և խնդիրների արագ լուծման հմտություններ։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և սթրեսակայունություն։
  • Թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Հարմարավետ և համագործակցային աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հնարավորություն։
Company օverview
address
Address
Արշակունյաց 69/5
address
Number of employees
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media