Get our free app. It won't take up space on your device

Առաքման բաժնի պատասխանատու

Tumanyan Shaurma

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Logistics, Transportation
Deadline:
10/11/2026

Նկարագրություն

Փնտրում ենք կազմակերպված, նախաձեռնող և առաջնորդի մտածելակերպ ունեցող Առաքման բաժնի պատասխանատուի, ով կստանձնի առաքման ամբողջ գործընթացի արդյունավետ կազմակերպումն ու թիմի ղեկավարումը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել առաքման ամենօրյա գործընթացները։
  • Պլանավորել և օպտիմալացնել առաքման երթուղիները։
  • Վերահսկել պատվերների ժամանակին և ճիշտ առաքումը։
  • Ղեկավարել, ուղղորդել և գնահատել առաքման թիմի աշխատանքը։
  • Կազմել աշխատակիցների գրաֆիկներն ու կազմակերպել հերթափոխերը։
  • Մասնակցել նոր աշխատակիցների ընտրությանն ու ուսուցմանը։
  • Վերլուծել առաքման ցուցանիշները և մշակել արդյունավետության բարձրացման լուծումներ։
  • Վերահսկել առաքման որակն ու հաճախորդների սպասարկման մակարդակը։
  • Բացահայտել ուշացումների, սխալների և այլ ռիսկերի պատճառները և մշակել կանխարգելիչ լուծումներ։
  • Վերահսկել առաքման ծախսերն ու ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
  • Արդյունավետ համագործակցել խոհանոցի, մատակարարման, ֆինանսների և հաճախորդների սպասարկման բաժինների հետ։
  • Արագ և արդյունավետ լուծել առաքման ընթացքում առաջացող խնդիրներն ու հաճախորդների բողոքները։
  • Ապահովել բաժնի գործընթացների շարունակական բարելավումն ու օպտիմալացումը։

Պահանջներ

  • Առնվազն 2-3 տարվա ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ։
  • Լոգիստիկայի և առաքման գործընթացների լավ իմացություն։
  • HoReCa ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
  • Բիզնես ցուցանիշների և հաշվետվությունների հետ աշխատելու փորձ։
  • Համակարգչային և առաքման կառավարման ծրագրերի իմացություն։

Հավելյալ նշումներ

  • 6/1 գրաֆիկ,
  • Աշխատավայր՝ Քըրք Քըրքորյան 1/1
  • Վճարովի հանգիստ՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ
  • Համեղ ընդմիջում՝ ընկերության կողմից
  • Սպորտդահլիճի փաթեթ՝ շահավետ պայմաններով
Company օverview
address
Address
Քըրք Քըրքորյան 1/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media