Առաքիչ-վարպետ
Melisa
Նկարագրություն
«Մելիսա» կահույքի սրահը հրավիրում է աշխատանքի պատրաստակամ, պատասխանատու և փորձառու առաքիչ-վարպետի (կահույք տեղափոխող և հավաքող)՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Կահույքի անվտանգ բեռնում, տեղափոխում և պատվիրատուին առաքում,
- Հասցեում կահույքի արագ և որակյալ տեղադրում/հավաքում,
- Հաճախորդների հետ բարեկիրթ հաղորդակցություն և բարձրակարգ սպասարկման ապահովում
Պահանջներ
- Կահույքի հավաքման/տեղադրման աշխատանքային փորձ (ցանկալի է),
- Թիմում աշխատելու ունակություն և պատասխանատվության բարձր զգացում,
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք․
- Կայուն և մրցունակ աշխատավարձ
- Մշտական աշխատանք բարյացակամ թիմում,
Մելիսա ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2011 թվականից: Ընդամենը մի քանի տարիների ընթացքում հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով կահավորման շուկայի բոլոր պահանջները։Մելիսա ընկերությունը հանդիսանում է այնպիսի առաջատար արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչպիսիք են` АРИДА, ЭРА , Слониммебель , Прогресс, ПИНСКДРЕВ ընկերությունները։ Մելիսա ընկերությունն իր ուրույն տեղն է գտել նաև Հայաստանի կահույքի արտադրության ոլորտում։ Մեր սրահում Դուք կգտնեք բարձրորակ և ժամանականից կահույք՝ նախատեսված տան բոլոր սենյակների համար՝ ննջասենյակ, խոհանոց, հյուրասենյակ և ճաշասենյակ, մանկական սենյակ, գրասենյակ, փափուկ կահույք և մատրասներ, ամառային կահույք։
Մելիսա կահույքը Ձեզ է առաջարկում՝
- Անվճար առաքում ՀՀ ողջ տարածքում,
- Ապառիկը տեղում,
- Հաճախորդների աջակցություն՝ շաբաթը 7 օր,
- Ժամանակակից դիզայն և բարձր որակ՝ մատչելի գներով։