Get our free app. It won't take up space on your device

Առաքիչ / ուղեկցող տեղադրող առաքիչ

NOUT.AM LLC

Location: Davtashen, Yerevan
Salary:
Monthly 190,000-400,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Logistics, Transportation
Deadline:
8/8/2026

Նկարագրություն

NOUT.AM-ը ակտիվ մեծացնում է վաճառքների բաժնի բոլոր թիմերը, մենք շտապ փնտրում ենք, առաքման, պահեստի և կենցաղային տեխնիկայի տեղադրման մասնագետների, ովքեր զբաղվում են ապրանքների առաքումները կազմակերպելով
Կախված Ձեր փորձից՝ մենք կարող ենք առաջարկել առաքիչի, առաքիչ տեղադրողի և/կամ ուղեկցող տեխնիկի 3 տեսակի աշխատատեղեր (հաստիքներ)։

  1. մասնագետներ, որոնք կատարում են առաքումները NOUT.AM-ի մեքենաներով
  2. մասնագետներ, որոնք կատարում են առաքումները NOUT.AM-ի մեքենաներով, կատարում են տեղադրումներ և դրանից լրացուցիչ բոնուսներ են ստանում
  3. մասնագետներ, որոնք մասնակցում են առաքումներին, կատարում են տեղադրումներ և դրանից լրացուցիչ բոնուսներ են ստանում


Առաքիչները և ուղեկցող/տեղադրող տեխնիկները ստանում են և ֆիքսված աշխատավարձ և բոնուսներ

  • մենք ապահովում ենք պարտադիր բժշկական ապահովագրությունը
  • բոնուսները հաշվարկվում են և վճարվում են ամեն ամիս, ներառվում են արձակուրդային հաշվարկների մեջ նույնպես ամբողջությամբ (օր․ եթե Ձեր միջին վաստակած ամսական բոնուսը եղել է 350,000դր․ ապա արձակուրդ գնալիս արձակուրդայինի հաշվարկը ներառում է բոնուսը ըստ օրերի քանակի, հաշվարկները վարվում են ավտոմատացված, թափանցիկ սեփական CRM ծրագրի մեջ, որտեղ դուք օրական տեսնում եք ամեն գործարքից ձևավորվող բոնուսները) - դեպի մարզեր երկար առաքումներն առանձնացված բոնուսներ են ապահովում

Պարտականություններ

  • Պատշաճ որակով կատարել առաքումները NOUT.AM-ի մեքենաներով, գնորդին հասցնել ճիշտ ապրանքը և բարյացման վերաբերմունք ցուցաբերել գնորդին
  • Պատշաճ և օրենքի սահմաններում ստանալ գումարները կամ քարտային վճարումները գնորդներից, ապահովելով բոլոր փաստաթղթերը, որոնք տրվում են հաշվապահությունից, հանձնել գումարները օպերացիոն բաժնի մասնագետներին

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը ցանկալի է 1 տարի և ավել,
  • Շփման հակումներ, գնորդների հետ բարյացման, հոգատար մարդկային վերբերմունք
  • Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու ցանկություն,
  • Աշխույժություն և էներգետիկություն
  • Պատասխանատվություն ապրանքների և կատարած աշխատանքի համար։

Հավելյալ նշումներ

Առաքիչները կարող են NOUT.AM-ի մեքենաներով գնալ տուն և ժամանել աշխատավայր + տրամադրվում է աշխատանքային հեռախոսահամար և սմարթֆոն

Աշխատանքային ժամեր՝ 11։00-20։00։
Գլխամասի հասցեն - Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․

Company օverview
address
Address
Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 60 707777

NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարյերան զարգացնելու ընթացքում

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media