Առանձնատան կառավարիչ
Job.am գործընկեր
Նկարագրություն
Առանձնատան տնտեսության վարում և աշխատակազմի աշխատանքների համակարգում:
Պարտականություններ
-
Տնային անձնակազմի (խոհարար, մաքրուհի, այգեպան, վարորդ) ամենօրյա աշխատանքի կազմակերպում, ուղղորդում և որակի վերահսկում
-
Անձնակազմի ներքին կարգապահության, էթիկայի և արտաքին տեսքի չափանիշների պահպանման վերահսկողություն
-
Տան ամենօրյա և պարբերական գնումների (սնունդ, կենցաղային քիմիա, տնտեսական պարագաներ) կազմակերպում, ներառյալ օնլայն պատվերների ձևակերպումն ու ընդունումը
-
Քիմմաքրման, լվացքատան և տեքստիլի խնամքի ծառայությունների կազմակերպում
-
Կոմունալ ծառայությունների և տեխնիկական սպասարկման մասնագետների կանչերի համակարգում
-
Տնային տնտեսության բյուջեի տնօրինում, ծախսերի հաշվառում և պարբերական հաշվետվությունների ներկայացում
-
Ընտանիքի անձնական կյանքի և տեղեկատվության բացարձակ գաղտնիության (NDA) ապահովում
Պահանջներ
-
Նմանատիպ ոլորտում (առանձնատների կառավարում, հյուրանոցային ոլորտ կամ ադմինիստրատիվ ղեկավարում) աշխատանքային փորձ
-
Բարձր կազմակերպչական հմտություններ և էթիկայի նորմերի գերազանց իմացություն
-
Բյուջեի պլանավորման և տարրական հաշվետվությունների կազմման ունակություն
-
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն