Get our free app. It won't take up space on your device

Առաջնային շուկայի անշարժ գույքի գործակալ

Calibri Group

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 300,000-4,000,000 ֏
Employment type: Flexible
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Real Estate
Deadline:
11/27/2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք անշարժ գույքի մասնագետի, ով մասնագիտացած է առաջնային շուկայում և պատրաստ է նոր մարտահրավերների։ Դուք կուղեկցեք հաճախորդներին ամբողջ ճանապարհի ընթացքում՝ սկսած պահանջների վերլուծությունից մինչև բնակարանի ընտրություն և գործարքի փակումը՝ առաջարկելով լավագույն լուծումները շուկայում և բանակցելով առավել շահավետ պայմանների շուրջ։

Այս աշխատանքը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր կարողանում են կառուցել վստահելի հարաբերություններ և պատրաստ են զարգանալ անշարժ գույքի ոլորտում՝ խորապես հասկանալով շուկայի միտումները, կառուցապատողների առաջարկները և գնային դինամիկան։

Մեր թիմում առաջնային շուկայի գործակալը հանդիսանում է գլխավոր կապը հաճախորդի և կառուցապատողի միջև։ Թիմակիցները աջակցում են նրան բոլոր փուլերում՝ տեղեկատվական, իրավական և մարքեթինգային աջակցությամբ՝ ապահովելով արդյունավետ և հաջող գործարքներ։

Հաստիքի հիմնական արդյունքը՝ հաջողությամբ փակված գործարք, որի արդյունքում

  • Հաճախորդը ձեռք է բերել իր նախընտրած անշարժ գույքը լավագույն պայմաններով,
  • Ընկերությունը ստացել է մաքսիմալ ծառայությունների վճարը,
  • Հաճախորդը գոհ է և պատրաստ է խորհուրդ տալ մեզ իր շրջապատին։

Պարտականություններ

  • Առաջնային շուկայի ուսումնասիրություն և բազայի ձևավորում,
  • Նոր նախագծերի և կառուցապատողների հետ կապի հաստատում,
  • Հաճախորդների խորհրդատվություն և պահանջների վերլուծություն,
  • Նորակառույցների ցուցադրությունների և այցելությունների կազմակերպում,
  • Գործարքների կազմակերպում, բանակցությունների վարում և փակման գործընթացի աջակցում,
  • Գնային և շուկայական վերլուծությունների իրականացում,
  • Ծառայությունների և առաջարկների ներկայացում հաճախորդներին:

Պահանջներ

Դուք համապատասխանում եք այս աշխատանքին, եթե՝

  • Ունեք առնվազն 1 տարվա փորձ առաջնային շուկայի անշարժ գույքի ոլորտում,
  • Տիրապետում եք շուկայի առանձնահատկություններին և կառուցապատողների առաջարկներին,
  • Ունեք գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Գրագետ եք բանավոր և գրավոր խոսքում,
  • Արագ կողմնորոշվում եք և լուծում առաջացած խնդիրները,
  • Նախաձեռնող եք, պատասխանատու և ուղղված արդյունքին,
  • Տիրապետում եք համակարգչային ծրագրերին (Google Workspace, CRM համակարգեր և այլն),
  • Գիտեք անգլերեն և ռուսերեն՝ առնվազն միջին մակարդակով։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջ դրույք, ճկուն ժամանակացույց,
  • Վարձատրություն՝ գործարքային։

Գրասենյակ՝ Երևանի կենտրոնում՝ Իսահակյան 8 հասցեում։

Company օverview
address
Address
Իսահակյան փողոց 8
address
Number of employees
1-15
Phone
Phone
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։

Մեր առաքելությունն է`

Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը

Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝

  • Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով,
  • Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ,
  • Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով,
  • Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։
See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Stock units
Stock units
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address

Խնդրում ենք նշել, թե որտեղից եք տեղեկացել աշխատանքի հայտարարության մասին․ 1Սոց․ կայքեր 2․LinkedIn 3․ Job.am 4․Համալսարան 5․Այլ * *

This field is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media