Get our free app. It won't take up space on your device

Արաբերեն լեզվի մասնագետ

Grand Tobacco

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Industry: Administrative, Clerical, Procurment, Import, Export
Deadline:
8/28/2026

Նկարագրություն

Արաբերենի մասնագետը պատասխանատու է փաստաթղթերի ճշգրիտ մշակման, թարգմանության, միջազգային գործընկերների հետ հաղորդակցության և բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար։

Պարտականություններ

  • Իրականացնել արաբերեն, հայերեն և անհրաժեշտության դեպքում անգլերեն լեզուներով փաստաթղթերի գրավոր թարգմանություններ։
  • Ուսումնասիրել և մշակել փաստաթղթեր։
  • Ապահովել արաբերեն լեզվով ստացվող և ուղարկվող փաստաթղթերի ճշգրտությունն ու համապատասխանությունը։
  • Վարել գործնական նամակագրություն միջազգային գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ։
  • Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ։
  • Մասնակցել ապրանքային նշանների, փաստաթղթերի և այլ իրավական նյութերի նախապատրաստման և մշակման աշխատանքներին։
  • Ապահովել փաստաթղթերի համակարգված հաշվառումը, արխիվացումն ու գաղտնիության պահպանումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Արաբերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Անգլերենի լավ իմացություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ թարգմանության, միջազգային համագործակցության կամ հարակից ոլորտում (կդիտարկվի որպես առավելություն)
  • MS Office (MS Word, MS Excel, Outlook) փաթեթի լավ իմացություն։
  • Վերլուծական մտածողություն և տեղեկատվությունը ճշգրիտ մշակելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Գերազանց հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
  • Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr
Company օverview
address
Address
ք․ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Հրանտ Վարդանյան 22
address
Number of employees
1001+
Phone
Phone
37499127545

«Գրանդ Տոբակո» ընկերության հիմնադրումը 1997 թվականին հանդիսացավ հայրենական արդյունաբերության վերակենդանացման կարևոր քայլերից մեկը: Ընկերության հիմնադիր Հրանտ Վարդանյանն ի սկզբանե շեշտը դրեց արտադրանքի որակի շարունակական բարձրացման վրա: Այդ ուղղությամբ կատարված տարիների քրտնաջան աշխատանքը թույլ տվեց ընկերությանը ոչ միայն գրավել տեղական շուկայի մեծ մասը, այլև դառնալ Հայաստանի խոշոր արտահանողներից մեկը՝ պարբերաբար մուտք գործելով նորանոր շուկաներ արտերկրում: Ընկերությունը իրականացրել է հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ՝ ուղղված տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանը՝ համագործակցելով հոսքագծեր և լաբորատոր սարքավորումներ արտադրող աշխարհի առաջատար ընկերությունների հետ: Վերազինմանն ուղղված մեծածավալ ներդրումները շարունակվում են նաև այսօր: Արտադրանքի հիմքը բարձրորակ հումքը և օժանդակ նյութերն են, որոնք ևս ձեռք են բերվում աշխարհի լավագույն մատակարարներից: Արդեն շուրջ 20 տարի է, ինչ ընկերության կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9001 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին և պարբերաբար ստուգվում է TUV միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից:
Ընկերությունը դարձել է Հայաստանի արդյունաբերության կարևոր սյուներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել հայրենական տնտեսությունը: Այսօր «Գրանդ Տոբակո» ընկերությունն ապահովում է շուրջ 1500 աշխատատեղ, ինչպես նաև սպառում է գյուղացիական բազմաթիվ տնտեսությունների կողմից աճեցված ծխախոտահումքը՝ կայուն եկամուտ ապահովելով նաև այդ տնտեսություններում աշխատողների համար: Բացի այդ՝ վերջին տարիներին ընկերությունը մշտապես զբաղեցրել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականները, իսկ 2019 թ. տվյալներով՝ գլխավորում է այդ ցանկը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Sports Package
Sports Package

Spread the word! Share this job on social media